Ադրբեջանի «սև ցուցակում» հայտնված եվրոպացի օրենսդիրը Բաքվին՝ «Դուք հաջողության չեք հասնի»
Եվրախորհրդարանի անդամ և կառույցում Արցախի խմբի նախագահ Ֆրանկ Էնգելը նամակ է հղել ադրբեջանցի խորհրդարանականներին՝ հերքելով իր և իր գործընկեր խորհրդարանականների Արցախի Հանրապետություն այցի անօրինականության համար մեղադրանքները, հայտնում է asbarez.com-ը:
Ադրբեջանի իշխանությունները փետրվարի 23-ին ձերբակալման օրդերներ էին տրամադրել Եվրոպական խորհրդարանի անդամներ Էնգելի, Էլենի Տեոխարուսի և Յարոմիր Շտետինայի համար, որոնք Արցախ էին այցելել փետրվարի 20-ին՝ սահմանադրական հանրաքվեի ընթացքը վերահսկելու համար:
Նրանք մեղադրվում են Արցախ այցելելու, ինչպես նաև հանրաքվեի համար դիտորդություն անելու համար:
«Սա Բաքվի քաղաքականության մասն է, որը սկսվել է մոտ մեկ ամիս առաջ, երբ ռուս-իսրայելցի բլոգեր Ալեքսանդր Լապշինը ձերբակալվեց Մինսկում, սա Ադրբեջանի ահաբեկման քաղաքականության մասն է»,- ասել է Շտետինան Բաքվի կողմից ձերբակալման օրդերների տրամադրումից հետո:
Էնգելի նամակն ուղղված է Ադրբեջանի արտաքին և միջխորհրդարանական հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Սամադ Սեիդովին, «Եվրանեստ» խորհրդարանական վեհաժողովում Ադրբեջանի պատվիրակության նախագահ Ֆուադ Մուրադովին և ԵՄ-Ադրբեջան խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի համանախագահ Ջավանշիր Ֆեզյիևին:
Ինչպես նամակում գրել է Էնգելը՝ ադրբեջանցի և հայ զինվորներն առաջնագծում զոհվում են, որովհետև այնտեղ պատերազմ է ընթանում, որովհետև «ինչ-որ մեկը չի հարգում հրադադարը», որովհետև «ինչ-որ մեկը չի ցանկանում, որ հրադադարը հսկվի ԵԱՀԿ-ի կողմից», այլ ոչ այն պատճառով, որ խորհրդարանականներ են այցելում տարածք:
Էնգելի խոսքով՝ ոչ մի միջազգային օրենք չի պարունակում դրույթ, որ վիճելի տարածք այցելել չի կարելի:
«Ոչ մի միջազգային իրավունքի սկզբունք չի արգելում նման այցերը: Ոչ մի երկիր, Ադրբեջանից բացի, չի երևակայում, որ նման սկզբունք կա կամ տեքստ: Մոլդովան չի սպառնում ձերբակալել Մերձդնեստր այցելողներին, Վրաստանը չի սպառնում ձերբակալել Աբխազիա այցելողներին, Չինաստանը չի սպառնում ձերբակալել Թայվան այցելողներին, Սերբիան չի սպառնում ձերբակալել Կոսովո այցելողներին»,- ասված է նամակում: Դա անում է միայն Ադրբեջանը՝ ներքին օրենքների հիման վրա, որոնք ցանկացած միջազգային սկզբունքներից և օրենքներից դուրս են, ասել է եվրոպացի օրենսդիրը:
«Դուք հաջողության չեք հասնի, որովհետև, եթե մենք ենթարկվեինք ձեր կամքին, մենք գիտակցաբար և հակառակ մարդասիրական իդեալներին և եվրոպական արժեքներին, կհամաձայնեինք մեկուսացնել Ղարաբաղի բնակչությանն արտաքին աշխարհից: Մենք կնպաստեինք նրանց քաղաքական և ինստիտուցիոնալ կամարտահայտումը լռեցնելու ձեր ջանքերին: Մենք կընդունեինք, որ Ղարաբաղի ժողովուրդը պետք է մոռացվի և լքվի, որ նրանց գոյություն ունենալու իրավունքը պետք է մերժվի: Մենք չենք անի դա»,- ասված է նամակում:


















































Մադրիդի քաղաքապետարանը ՀՀ դրոշի գույներով լուսավորել է Բիլբաոյի շրջանաձև հրապարակի շատրվանը
Առանձին շրջաններում սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վարդանանց փողոցում
ՀՀ անկախության տոնին նվիրված համերգը՝ Հանրապետության հրապարակում (տեսանյութ)
Շարունակում ենք ստուգայցերը ՊՆ զորամասեր (տեսանյութ)
Արգենտինան ներկայացնող Արսեն Ջուլֆալակյանը ոսկե մեդալ նվաճեց
Լույսն ամենաթանկ նվերն է, որ կարող ես տալ մարդուն
Վարչապետ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնում է ԱՄՆ
ԵՄ-ն առայժմ համաձայնության չի հասել ռուս միլիարդատերերի նկատմամբ պատժամիջոցները հանելու հարցում
Z համաշխարհային պատերազմը վերադառնում է