Սինգապուրում դատական գործ է հարուցվել 1 դոլար կաշառք վերցնելու համար
Սինգապուրում բեռնափոխադրման կոնտեյներների պահեստի աշխատակցին մեկ դոլարի չափով կաշառք վերցնելու փորձի համար մեղադրանք է առաջադրվել,
գրում է Straits Times-ը:
Ինչպես նշում է թերթը, Չինաստանի Ժողովրդական Հանրապետության 47-ամյա քաղաքացի Չեն Ցզիլյանն անցած տարվա հոկտեմբերին վարորդներից մեկից մեկ դոլար կաշառք է պահանջել` փոխարենը խոստանալով նրա բեռնատարից հանել կոնտեյները:
Դատական փաստաթղթերի համաձայն՝ 2016թ.-ի մայիսից մինչև այս տարվա մարտ նա նմանատիպ կաշառքներ է վերցրել նաև այլ վարորդներից:
Դատական փաստաթղթերում չի նշվում մեղադրյալի կողմից ստացած կաշառքի ընդհանուր չափը:
Սինգապուրի կոռուպցիայի հետաքննության բյուրոն այս առնչությամբ հայտարարել է, որ երկիրը հավատարիմ է մնում կոռուպցիայի «զրոյական հանդուրժողականության սկզբունքին»:
«Նույնիսկ եթե կաշառքի չափն ընդամենը մեկ դոլար է, մեղավորները կարող են պատժվել: Անկախ կաշառքի ձևից և չափից՝ դա անթույլատրելի է»,- ասել են բյուրոյում:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
Մոսկվայում մեկնարկել է ԱՊՀ ԱԽ քարտուղարների հանդիպումը. Հայաստանը ևս մասնակցում է
Ծաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը