Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վաղարշյան փողոցում ԵՄ-ն նախատեսում է խստացնել միգրացիոն դաշնագիրը. Euractiv Վերահսկողություն է սկսվել հանրապետության 969 հանրակրթական դպրոցներում (տեսանյութ) Կասեցվել է «Արզնի կաթնամթերք» ՍՊ ընկերությանը պատկանող կաթի և կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեությունը Լսելով Կոմիտաս․ միաձուլելով ժառանգությունն ու նորարարությունը Արմավիր համայնքին կվերադարձվի Բաղրամյան փողոցի 15/11 հասցեում գտնվող հողատարածքը Մաշտոցի համայնքային ոստիկանները 51 փաթեթ կոկաին են առգրավել (տեսանյութ) Կյանքից հեռացել է Կոմիտասի անվան ազգային լարային քառյակի տնօրեն Սամվել Մեսրոպյանը Սեպտեմբերի 26-ին Եղվարդում կանցկացվի AirFest Armenia VII փառատոնը Սեպտեմբերի 25-ից վերսկսվել է Հայաստան բնական գազի մատակարարումը «Հյուսիսային Կովկաս- Անդրկովկաս» գազատարով Հորդորում ենք աղբամանների մոտ շինարարական աղբ չթողնել Ադրբեջանը քննադատել է Վրաստանի պատրիարքարանի հայտարարությունը Կուրմուխի եկեղեցու վերաբերյալ

Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վաղարշյան փողոցումԵՄ-ն նախատեսում է խստացնել միգրացիոն դաշնագիրը. EuractivՎերահսկողություն է սկսվել հանրապետության 969 հանրակրթական դպրոցներում (տեսանյութ)Կասեցվել է «Արզնի կաթնամթերք» ՍՊ ընկերությանը պատկանող կաթի և կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեությունըԼսելով Կոմիտաս․ միաձուլելով ժառանգությունն ու նորարարությունըԱրմավիր համայնքին կվերադարձվի Բաղրամյան փողոցի 15/11 հասցեում գտնվող հողատարածքըՄաշտոցի համայնքային ոստիկանները 51 փաթեթ կոկաին են առգրավել (տեսանյութ)Կյանքից հեռացել է Կոմիտասի անվան ազգային լարային քառյակի տնօրեն Սամվել ՄեսրոպյանըՍեպտեմբերի 26-ին Եղվարդում կանցկացվի AirFest Armenia VII փառատոնըՍեպտեմբերի 25-ից վերսկսվել է Հայաստան բնական գազի մատակարարումը «Հյուսիսային Կովկաս- Անդրկովկաս» գազատարովՀորդորում ենք աղբամանների մոտ շինարարական աղբ չթողնելԱդրբեջանը քննադատել է Վրաստանի պատրիարքարանի հայտարարությունը Կուրմուխի եկեղեցու վերաբերյալՄԻԵԴ-ը ամբողջությամբ մերժել է ՊԵԿ նախկին նախագահի պահանջըԱբովյանի համայնքապետարանի 2 պաշտոնատար անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվելՀՀ տնտեսական ցուցանիշները. օգոստոսին արձանագրվել է 5.2% ՏԱՑ աճ և 4.4% գնաճՀրազդանի համայնքային ոստիկանները ինքնաձիգ և փամփուշտներ են հայտնաբերելԻնչպես վարվել երկրաշարժից հետո․ ՆԳ նախարարությունն իրազեկում է (տեսանյութ)ՀՀ ԱԽ քարտուղարը և Իրանի դեսպանը քննարկել են տարածաշրջանային զարգացումներըԼույսն ամենաթանկ նվերն է, որ կարող ես տալ մարդունՆորամուտային հանդիպում նոր գլխավոր մարզիչների համարՄահացել է Մարինա Վլադին՝ Վլադիմիր Վիսոցկու կինըԻրանը պատրաստ է ներկայացնել իր միջուկային ծրագիրը միջազգային ստուգմանՇարունակվում են Պուշկինյան լեռնանցքի հիմնանորոգման աշխատանքները Հալանդը ապահովեց Նորվեգիայի հաղթանակըՔննարկվել են ՀՀ-ԵՄ հարաբերությունների զարգացմանը վերաբերող հարցերԵս ուրախ եմ այստեղ գտնվելու համարԶինված ուժերում բռնության և վատ վերաբերմունքի ցանկացած դրսևորում անթույլատրելի է. ՄԻՊՉափահաս տարիքում կաթոլիկ դառնալու գիտակցված որոշում Դարյալիի կիրճում հեղեղման վտանգը վերացվել էՀայաստանի ազգային հավաքականը հաստատել է մեկնարկային հանդիպման հայտացուցակըԿարողացան խուսափել պարտությունիցՊարտադիր զինծառայության զորակոչից տարկետում ստանալու փաստաթղթերի ներկայացման վերջնաժամկետը հոկտեմբերի 31-ն էՔրեական ոստիկանների հերթական բացահայտումը․ առգրավվել է 3 կգ մարիխուանա և 250 գրամ հաշիշի յուղ (տեսանյութ)Կողմերը պայմանավորվել էին հարցը գաղտնի պահելՀայտնաբերվել են Կասպից ծովում զոհված բոլոր 14 ղազախստանցի զինծառայողների մարմիններըՕգտվե՛ք միայն լիցենզավորված ծառայություններից. ձեր անվտանգությունը մեր առաջնահերթությունն էԼուկաշենկոյի և Թրամփի հատուկ դեսպանորդ Ջոն Քոուլի հանդիպումից հետո 25 մարդ ազատ է արձակվելՎերին Լարս անցակետը վերադարձել է բնականոն աշխատանքիԿոլումբիայի ղեկավարությունը որոշում է կայացրել խզել դիվանագիտական ​​հարաբերություններն Իրանի հետԻտալիայում նոր սահմանափակումներ են նախատեսվում օտարերկրյա աշակերտների թվաքանակի համարԱզգային ժողովի նախագահը և Ֆրանսիայի դեսպանը մտքեր են փոխանակել տարածաշրջանային հարցերի շուրջՍուրեն Պապիկյանը ցավակցել է Ղազախստանի իր գործընկերոջը զորավարժությունների ընթացքում միջադեպի զոհերի կապակցությամբԿան նախանշաններ, որ Ռուսաստանը պատրաստվում է մոբիլիզացիայի. Մակրոն2027 թվականի Ֆրանկոֆոնիայի մարզամշակութային խաղերի անցկացման իրավունքը շնորհվել է ՀայաստանինՍտուգվել է ռուս-իրանական առաջիկա շփումների ժամանակացույցըՄենք կկատարենք այն ամենը, ինչին պարտավոր ենք հետևելԴավիթ Կարապետյանը մասնակցել է Միջազգային քրեական դատարանի նախարարական ոչ պաշտոնական ցանցի հանդիպմանըՍաուդյան Արաբիան, Թուրքիան և Պակիստանը կքննարկեն հութիների հարձակումներին համատեղ արձագանքըԵրուսաղեմում հարձակվել են 9-ամյա հայ երեխայի վրա․ գործը փակվել է՝ առանց ձերբակալությանԱյս ծանր պահին կիսում ենք վիշտը և մաղթում ուժ. Փաշինյանը՝ Տոկաևին
Հայաստան

Ցտեսություն, թախիծ ( մաս 6-րդ)

,, Կոտորածի ժամանակ Սև ծովը լողալով անցել է և դուրս է եկել Ռուսաստանում: Երկու օր ծովում է եղել, սոված, գիշերները մեջքի վրա է քնել...
- Ազնիվ խոսք, Տաճկաստանից ծովով եմ... ծովով եմ փախել, ազնիվ խոսք. փախել ենք, շատ տանջանքով ենք փախել: Իսկ լողը. ըշտը իմ խելքով կուզեի, որ գոնե քիչ'մ սիրուն բան էղներ մեր էդ ... էդ փախուստի մեջ...,, : ( ,,Եռանկյունի,, ֆիլմից )

Արտագաղթը կամ քո երկրից օտար երկիր մշտական բնակության տեղափոխվելը արդեն իսկ հոգեբանական աղետ է - սոցիալական, մարդակերտ աղետ : Մարդիկ կորցնում են տունուտեղ, աշխատանք, պաշտոն, հասարակական դիրք, պատիվ, հարգանք, ընկերներ, նախնիների շիրիմները , գնում են իրենց երազի ետևից - հույսով, թե Նոր աշխարհում պիտի գտնեն ընդամենը մարդավայել կյանքի պայմաններ : Ընտանիքները կիսվում են, առօրյա-հարազատական հարաբերությունները - փլուզվում, գումարած - վիրավորանքն ու զայրույթը հայրենիքում կամ ծննդավայրում առաջվա պես ապրելու և հպարտ զգալու անկարողության համար : ՈՒրեմն, յուրաքանչյուր նորագաղթ, անկախ այն բանից, թե ինչպիսի վիճակում է գալիս - մի տակ շապիկ-վարտիքով, թե բավարար դրամագլխով, Հայաստանից է գալիս, թե Միջին արևելքից, միևնույն է - արտագաղթը ընկալում է որպես բռնագաղթ, որոշակի ճնշումների արդյունք, պարտադրված քայլ և մատնվում հոգեկան տվայտանքների : Մի բան է, երբ իբրև զբոսաշրջիկ ես գալիս, բոլորովին այլ բան - մշտապես բնակվելու նպատակով : Շրջապատի ( ծանոթների, անգամ հարազատների) վերաբերմունքը քո հանդեպ լինում է տրամագծորեն տարբեր: Տուրիստին դիմավորում և ճանապարհում են սրտագին ձևերով, կարոտով ու նվերներով : Նորագաղթին վերաբերվում են սրտնեղությամբ և անտարբերությամբ ( լավագույն դեպքում), քանզի վերջինիս դիտում են իբրև բեռ կամ ապագա անցանկալի մրցակցի : Եվ դա բնական է :
Նորագաղթի կրած հոգեկան ապրումների առաջին շրջանը հոգեշաղվածության և հուզական շոկի փուլն է, երբ նա դեռ ի վիճակի չի լինում կողմնորոշվել, թե ,,որտեղից ուր եկավ,, , իրականն ու երազայինը խառնվում են իրար, ըստ էության չի ըմբռնում իրավիճակը, չի հասկանում , թե ովքեր են նոր աշխարհի ,,շահն ու գերին, ստրուկն ու տերը ,, : Կարոտալի հյուրասիրություններ, անկանոն կերուխում, հայրենաշունչ բաժակաճառեր, ,,Բիգ մամա պիցցա,, և ,,Չայնիզ ֆուդ,, , Մալիբու բիչ և վեգասյան լույսերի հեղեղ, և , իհարկե, բացօդյա խորհրդատուներ - անվերջ խմբերով ու խորհուրդներ, խորհուրդներ թարս ու շիտակ : Այս իրավիճակը սովորաբար ձգվում է 1-2 ամիս, որի ընթացքում նորեկը հանգրվանում է հարազատի, ընկերոջ, նախկին հարևանի, հանգուցյալ քեռու քավորի կամ խնամու սանիկի հյուրընկալ վարձու բնակարանում, կարելի է ասել - ,,պաշտպանական էյֆորիայի,, մեջ - ,,դավին անտեղյակ, ցավին - անտարբեր,, : Երբ ,,տնեցիները,, և անծանոթ մտերիմները այլևս ձանձրանում են նորեկից և սկսում սրտնեղության նշաններ ցույց տալ, նորագաղթը միանգամից սթափվում է , զգում միայնություն և ընկնում խուճապային հոգեվիճակի մեջ : Սկսվում է նրա կյանքի ,,ամերիկյան ողբերգության,, երկրորդ շրջանը : Կացարանի, աշխատանքի, քաղաքացիական և ընկերային կարգավիճակի հետ կապված խնդիրները, ինչպես նաև հանապազօրյա հոգսերը մարդուն առնում են մի խելագար հողմապտույտի մեջ: Հոգեկան անհանգստություն, անհամբերություն, ցրվածություն, ժամանակ առ ժամանակ - խուճապի նոպաներ , անօգնականության և անելանելիության զգացում, անքուն գիշերներ, սարսափ երազներ, սրտխփոց, սառը քրտինք : Ահա, տագնապի փուլի համառոտ պատկերը : Ոմանք մտմտում են այս իրավիճակից փախչելու մասին կամ էլ ճարահատյալ ետդարձի տոմս են գնում - շարունակ փնովելով ու անիծելով ( ,,Տո ձեր Վիլշերն էլ, վելֆերն էլ, բիլերն էլ, դուք էլ ...,, ) : Մի մասն էլ միամիտ հայտնություն է անում.,, Թե իմանայինք, որ ամեն ամիս պիտի մի փեշ փող տանք տան վարձի համար, գալիս էինք ինչ անենք ?,, : Մեծամասնությունը սեփական մաշկի վրա զգում և անխուսափելիորեն անց է կացնում հոգեկան տագնապի այս շրջանը, որը սովորաբար տևում է 2-3 ամիս : Երբ աղմուկն ու իրարանցումը հանդարտվում են, վրա է հասնում 3-րդ - հոգեկան ընկճվածության կամ դեպրեսիայի փուլը : Նորագաղթը սկսում է աստիճանաբար հասկանալ-գնահատել գլխով անցածը - թե ով էր ինքը, ինչ կորուստներ ունեցավ ( տնտեսական, մասնագիտական, բարոյական և այլն ), որն էր այդ ամենի իմաստը (տառապանքի գինը), ինչպես և հանուն ինչի պիտի ապրի այսուհետ, որն է այս աշխարհի չարն ու բարին : Հետզհետե արթնանում է կարոտի մրմուռը , շատ դեպքերում - նաև մեղքի զգացումը : Անձը դառնում է դյուրազգաց, թուլահոգի, շուտ-շուտ է սիրտը լցվում ( թաքուն լաց է լինում ): Դեպրեսիայի փուլը կարող է ձգվել մինչև 5-6 ամիս, որին հաջորդում է հոգեբանական վերականգնման շրջանը : Եթե մարդը հոգեպես առողջ է, ունի դրական մտածելակերպ, հստակեցրած նպատակ կամ կյանքի ծրագիր, չունի բնավորության դեֆեկտներ, ապա հոգեվիճակների փոփոխության վերոհիշյալ շղթան ժամանակի ընթացքում հաղթահարվում է ( տևում է մոտ 1 տարի ): Ցավոք, նորեկների մի մասի մոտ աստիճանաբար ի հայտ է գալիս անտարբերության վիճակ ( ապաթիա ): Նրանք դառնում են պաղած, անժպիտ, չնախաձեռնող, ալարկոտ, ուրբաթախոս, ոմանք էլ անճանաչելիորեն փոխվում են. ասում են - նստիր, նստում են, քայլիր - քայլում են : ,,Եկավ Ամերիկա - լրիվ փոխվեց, ուրիշ մարդ դարձավ,, ,- այսպես են բնութագրում նրանց : Իհարկե , այս դեպքերում անհրաժեշտ է անպայման խորհրդակցել հոգեբույժի և հոգեբանի հետ : Երբեմն նորեկները պատմում են իրենց ,,գլխով անցած,, հետաքրքրաշարժ , անհավանական, հաճախ ֆանտաստիկ պատմություններ, չեղած արկածներ : Հիշում եք ? ,,գասպարավարի լողի լեգենդը,, : Այս ամենը բացատրելի է. մարդը շատ է ուզում, որ ,,քիչ'մ սիրուն բան էղներ իր էդ փախուստի մեջ,, ... ( Շարունակությունը - հաջորդիվ ):

Վարդգես Դավթյան