Ինչու Խորեն Բայրամյանը չի ընդունել Հայաստանի հավաքականի հրավերը
Կազանի «Ռուբինի» կիսապաշտպան Խորեն Բայրամյանը Sovsport.ru-ի հետ հարցազրույցում խոսել է ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականից ստացած հրավերի մասին:
Ձգտո՞ւմ եք հայտնվել Ռուսաստան իհավաքականում:
Ես հանդես եմ եկել Ռուսաստանի տարբեր տարիքայինների հավաքականներում, սակայն իրավունք ունեմ խաղալ նաեւ Հայաստանի հավաքականում, որտեղից, իհարկե, հրավեր ստացել եմ: Սակայն ես շտապում: Առաջին հերթին այն պատճառով, որ մեծացել եմ Ռուսաստանում եւ կապացուցեմ, որ մի օր արժանի եմ հրավիրվել այս երկրի ազգային հավաքական: Երկրորդ պատճառն այն է, որ Ռուսաստանի Պրեմյեր լիգայում չեմ համարվի լեգեոնական:
Այսինքն՝ Ռուսաստանի հավաքականը նախընտրո՞ւմ եք Հայաստանի թիմից:
Դա շատ սադրիչ հարց է: Ես չեմ խոսում իմ նախապատվությունների մասին: Պարզապես այս պահին ինձ կարելի է հրավիրել թե՛ Ռուսաստանի,մ եթ՛ Հայաստանի հավաքական: Իսկ Ռուսաստանի Պրեմյեր լիգայում ես խաղում եմ որպես Ռուսաստանի քաղաքացի:
Հայաստանի հավաքականը խաղը կառուցում է «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի շուրջ: Դա ձեզ համար ուղորդի՞չ է:
Ինձ թվում է, որ Մխիթարյանն օրինակ է հետխորհրդային երկրների բոլոր ֆուտբոլիստների համար: Ոչ ոք Եվրոպայում չի հասել այդպիսի հաջողությունների: Այդ պատճառով ես, իհարկե, հետեւում եմ Հենրիխի կարիերային, ուրախանում նրա հաղթանակներով, ինչպես շատերը Ռուսաստանում: Մխիթարյանը թոփ-մակարդակ է, որին կցանկանայի մի օր մոտենալ:
Հիշեցնենք, որ Ռուսաստանի ընթացիկ առաջնությունում 26-ամյա Բայրամյանը մասնակցել է 15 խաղի եւ դարձել մեկ գոլի հեղինակ: Հայ կիսապաշտպանը «Ռուբինում» խաղում է վարձավճարով, իսկ նրա տրանսֆերային իրավունքը պատկանում է «Ռոստովին»:


















































70 հազարից՝ մինչև 2 մլն դրամ․ խստացվում են կառուցապատողների նկատմամբ տուգանքները (տեսանյութ)
Առողջապահության նախարարությունը՝ Գագիկ Խաչատրյանի առողջական վիճակի մասին
Սիրո անունը Հայաստան է
Ընթանում է Գարեգին Բ-ի և 6 եպիսկոպոսի գործով դատական նիստը
Առանձին շրջաններում սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ
Մադրիդի քաղաքապետարանը ՀՀ դրոշի գույներով լուսավորել է Բիլբաոյի շրջանաձև հրապարակի շատրվանը
Ֆիզիկական կենսաբանության ոլորտում հետազոտություններ են իրականացվում
Հակակոռուպցիոն դատարանում շարունակվել է «Մարտի 1»-ի գործով դատավարությունը
Դատախազի միջնորդագրի արդյունքում ապամոնտաժվել է Գագիկ Ծառուկյանի կողմից ապօրինի կառուցված Սևանի առան...
Դմիտրի Գունկոն ցանկանում է կրկին աշխատել Հայաստանում