Կիևի օդանավակայանում ինքնաթիռը կոշտ վայրէջք է կատարել և դուրս եկել թռիչքուղուց
Կիևի «Բորիսպոլ» օդանավակայանում Բելառուսից ժամանած ինքնաթիռը կոշտ վայրէջք է կատարել, որից հետո դուրս է եկել թռիչքուղուց: Այս մասին հաղորդում է «112 Украина» հեռուստաալիքը՝ հղում անելով ականատեսներին:
Հեռուստաալիքի տվյալներով՝ «Բելավիա» ավիաընկերությանը պատկանող ինքնաթիռը վնասել է լուսարձակներն ու շրջհոսիչը, այլ վնասվածքներ չկան: «Բորիսպոլ» օդանավակայանի տնօրեն Պավել Րյաբիկինի խոսքով՝ միջադեպի բոլոր հանգամանքները պարզելու է բելառուսական կողմը:
«Մենք որոշ ժամանակով փակել էինք թռիչքուղին, որպեսզի մաքրեինք այն: Ինքնաթիռն ինքնուրույն է հասել կայանատեղի», - հայտնել է Րյաբիկինը:
Նշվում է, որ միջադեպի պատճառով մի քանի ինքնաթիռ վայրէջք է կատարել այլ օդանավակայաններում, սակայն «Բորիսպոլում» չվերթներ չեն հետաձգվել: Միջադեպի հետևանքով տուժածների մասին չի հաղորդվել:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
Մոսկվայում մեկնարկել է ԱՊՀ ԱԽ քարտուղարների հանդիպումը. Հայաստանը ևս մասնակցում է
Ծաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը