ՕՊԵԿ-ի երկրները պայմանավորվել են կրճատել նավթի արդյունահանումը
ՕՊԵԿ-ի (Նավթ արտահանող երկրների կազմակերպություն) երկրները նավթի արդյունահանման կրճատման պայմանավորվածությունը համաձայնեցրել են կարտելի մեջ չմտնող երկրների հետ՝ տեղեկացնում է Bloomberg-ը։
Արդյունահանումը կկրճատվի օրական 1,2 մլն բարելով։ Կազմակերպության անդամ չհանդիսացող երկրները, այդ թվում Ռուսաստանը, այն կկրճատեն օրական 400 հազար բարելով։
Համաձայնագրով նախատեսված արդյունահանման կրճատումը կհաշվարկվի ելնելով 2018թ․ հոկտեմբերի մակարդակից։ Համաձայնագիրը կգործի առնվազն մինչեւ 2019թ․ ապրիլ։
Գործարքը համաձայնեցնելուց առաջ արտահանողները համաձայնել են բացառություն անել Իրանի համար, քանի որ այդ երկրի արտադրության ծավալը այսպես թե այնպես նվազել է ամերիկյան պատժամիջոցների պատճառով։
Նախօրեին կայացած քննարկումների առաջին փուլի արդյունքներով այս հարցում համաձայնության գալ չէր հաջողվել։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
Մոսկվայում մեկնարկել է ԱՊՀ ԱԽ քարտուղարների հանդիպումը. Հայաստանը ևս մասնակցում է
Ծաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը