Սա ոչ թե Նոր Հայաստանի սկիզբ է, այլ Հին Հայաստանի վերջն է. Ստեփան Դանիելյան
Սա ոչ թե Նոր Հայաստանի սկիզբ է, այլ Հին Հայաստանի վերջն է: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է քաղաքագետ Ստեփան Դանիելյանը:
Նա, մասնավորապես, նշել է.
«Պատմության մեջ հաճախ են լինում շարժումներ, որոնք կատարել իրենց առաքելությունը, հայտնվում են դատարկության մեջ:
«Իշխանափոխությունը» Հայաստանի վերջին 25 տարվա քաղաքական պատմության կենտրոնական գաղափարն ու նպատակն է եղել: Մինչ այժմ եղած բոլոր շարժումների նպատակն իշխանափոխությունն է եղել:
Ֆրոյդի պսիխոանալիզի “կրկնվող երազներին” նիրված տեսության հիմքում այն տեսակետն է, որ կպչուն նպատակներից ազատվելու համար պետք է արթմնի վիճակում այդ նպատակն իրականացվի: Միայն իրականացում հետո են մարդիկ ազատագրվում կպչուն վերադառնում իրականություն:
Իշխանափոխությունը կատարվել է, հիմա իրականության գիտայցության ժամանակն է, իսկ իրականությունը ցույց է տալիս, որ մենք մտավոր դատարկության մեջ ենք հայտնվել:
Ապրիլյան իրադարձությունների հիմնական կարգախոսներից էր “Նոր Հայաստան” կառուցելը: Արդյոք մենք հիմա Նոր Հայաստանում ենք ապրում:
Այս համատարած դատարկության եւ ապակողմնորոշված վիճակը հուշում է, որ սա ոչ թե Նոր Հայաստանի սկիզբ է, այլ Հին Հայաստանի վերջը: Մենք դեռեւս Հին Հայաստանում ենք ապրում, բայց դրա վերջին փուլում եւ դրա ախտորոշումը այն դատարկության զգացողությունն է, որն արտահայտվում է քաղաքական դեբատներում, այսինքն դրանց բացակայության մեջ:
Աշխարհի ստաղծման մասին եղած բոլոր կրոնական ու գիտական տեսություններում տիեզերքն առաջացել է դատարկությունից` վակումից: Այս մտավոր վակումը Նորի ստեղծման նախապայմանն է: Եկող խորհրդարանը մտավոր վակումի խորհրդարանն է եւ դրա սպասվող կազմը հենց այդ դատարկության արտահայտությունն է լինելու:
Նոր Հայաստանը կարող է ստեղծվել այս խորհրդարանից դուրս եւ լավ է, որ խորհրդարանական ուժերը արգելափալված կլինեն պառլամենտ շենքում եւ չեն խանգարի այդ գործընթացին:


















































Լույսն ամենաթանկ նվերն է, որ կարող ես տալ մարդուն
Z համաշխարհային պատերազմը վերադառնում է
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վարդանանց փողոցում
Մադրիդի քաղաքապետարանը ՀՀ դրոշի գույներով լուսավորել է Բիլբաոյի շրջանաձև հրապարակի շատրվանը
Առանձին շրջաններում սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ
Արգենտինան ներկայացնող Արսեն Ջուլֆալակյանը ոսկե մեդալ նվաճեց
Ով կներկայացնի Հայաստանն այս տարի «Մանկական Եվրատեսիլ» մրցույթում
Շարունակում ենք ստուգայցերը ՊՆ զորամասեր (տեսանյութ)
ՀՀ անկախության տոնին նվիրված համերգը՝ Հանրապետության հրապարակում (տեսանյութ)
Վարչապետ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնում է ԱՄՆ