Մոսկվայում հարգել են 1988 թվականի երկրաշարժի զոհերի հիշատակը (լուսանկարներ)
Մոսկվայում հարգել են 1988 թվականին Հայաստանում տեղի ունեցած ողբերգական երկրաշարժի զոհերի հիշատակը:
Մոսկվայի հայկական տաճարային համալիրի տարածքում գտնվող հուշակոթողին ծաղիկներ և ծաղկեպսակներ են դրվել ի հիշատակ ավերիչ երկրաշարժի զոհերի, հայտնում է ՌԴ-ում ՀՀ դեսպանատունը:
Արարողությանը մասնակցել են ՌԴ-ում ՀՀ դեսպան Վարդան Տողանյանը, Ռուսաստանի և Նոր Նախիջեւանի հայոց թեմի առաջնորդ Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանը, Մոսկվայի հայ համայնքի ներկայացուցիչներ:
Դրանից հետո Սբ. Պայծառակերպություն մայր տաճարում արքեպիսկոպոս Ներսիսյանը պատարագ է մատուցել զոհերի հոգիների հանգստության համար:
30 տարի առաջ այս օրը՝ 1988թ. դեկտեմբերի 7-ին, Հայաստանում խոշորագույն աղետ տեղի ունեցավ. տեղական ժամանակով ժամը 11 անց 41 րոպե 22,7 վայրկյանին Հայաստանի մոտ 40 տոկոսն ընդգրկող տարածքում տեղի ունեցավ ավերիչ երկրաշարժ՝ էպիկենտրոնում 10 բալ ուժգնությամբ:
Հաշված վայրկյանների ընթացքում լրիվ կամ մասնակի ավերվեցին Սպիտակ, Լենինական, Կիրովական, Ստեփանավան քաղաքները, Սպիտակի, Ախուրյանի, Գուգարքի, Արագածի, Կալինինոյի, Ստեփանավանի շրջանների հարյուրից ավելի գյուղեր ու բնակավայրեր։
Զոհվեց 25 հազարից ավելի մարդ, 500 հազարը մնացին անօթևան։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
Մոսկվայում մեկնարկել է ԱՊՀ ԱԽ քարտուղարների հանդիպումը. Հայաստանը ևս մասնակցում է
Ծաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը