Հազարավոր ամերիկացիներ ծափահարություններով ճանապարհել են Բուշ ավագի դին տեղափոխող գնացքը (լուսանկարներ, տեսանյութ)
Հազարավոր ամերիկացիներ, շատերը՝ երկրի պետական դրոշը ձեռքում պահած, հավաքվել են երկաթգծի երկայնքով ու ծափահարություններով ճանապարհել ԱՄՆ 41-րդ նախագահ Ջորջ Բուշ ավագի դին տեղափոխող հատուկ գնացքը:
Ինչպես նշում է Daily Mail-ը, գնացքը հանգուցյալին տեղափոխել է Տեխաս, որտեղ էլ ավելի ուշ տեղի է ունեցել հուղարկավորության արարողությունը:
Մինչ գնացքը շարժվել է քաղաքից քաղաք, երկաթգծի մոտ են հավաքվել տարբեր տարիքի մարդիկ, այդ թվում՝ երեխաներ: Ոմանք 41-րդ նախագահին ուղղված երախտագիտության խոսքերով պաստառներ են պարզել:
«Շնորհակալ եմ 41-րդ նախագահի վերջին ուղևորությունն այսքան առանձնահատուկ դարձնելու համար»,-ինստագրամյան գրառում է արել նրա որդին՝ ԱՄՆ 43-րդ նախագահ Ջորջ Բուշ կրտսերը, որը ևս գնացքում է եղել:
Նախկին նախագահին հուղարկավորել են Տեխասի Քոլեջ Սթեյշն քաղաքի համալսարանի նախագահական գրադարանի տարածքում, որը նրա պատվին է անվանակոչված:
Հիշեցնենք, որ Բուշ ավագը մահացել է 94 տարեկանում: Նախօրեին տեղի է ունեցել հոգեհանգստի արարողությունը, որին ներկա են եղել ԱՄՆ գործող և նախկին նախագահները:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
Մոսկվայում մեկնարկել է ԱՊՀ ԱԽ քարտուղարների հանդիպումը. Հայաստանը ևս մասնակցում է
Ծաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը