ՀԱՊԿ գլխավոր քարտուղար է ընտրվելու Բելառուսի ներկայացուցիչը. Լուկաշենկո
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ՌԴ Սանկտ Պետերբուրգ քաղաքում ընթացող ԵԱՏՄ Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի նիստի շրջանակում այսօր լրագրողներին ասել է, որ ՀԱՊԿ անդամ պետությունների ղեկավարների հետ ինքը համաձայնեցրել է կառույցի գլխավոր քարտուղարի հարցը:
Բելառուսական «Բելտա» լրատվամիջոցը հայտնում է, որ Լուկաշենկոն հաստատել է՝ փաստացի հաջողվել է գալ ընդհանուր հայտարարի, և ՀԱՊԿ նոր գլխավոր քարտուղարը լինելու է Բելառուսի ներկայացուցիչը:
«Մենք անսպասելիորեն անցկացրինք նաև ՀԱՊԿ նիստ և սկզբունքորեն լուծեցինք գլխավոր քարտուղարի նշանակման խնդիրը: Ինչպես այն ժամանակ (2018թ. նոյեմբերի 8, Աստանա) Նուրսուլթան Նազարբաևն ասաց, մենք պայմանավորվել ենք նոր գլխավոր քարտուղարի նշանակման սխեմաների վերաբերյալ, շուտով անհատական զրույցներ կունենանք երկրների ղեկավարների հետ, և կստորագրվի որոշումը»,- հայտարարել է Լուկաշենկոն:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 8-ին Աստանայում տեղի ունեցած ՀԱՊԿ նիստից հետո Ղազախստանի նախագահը հայտարարել էր, թե որոշվել է նոր գլխավոր քարտուղար նշանակել Բելառուսի ներկայացուցչին, ինչին օրեր անց արձագանքել էր ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը՝ հերքելով դա:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
Մոսկվայում մեկնարկել է ԱՊՀ ԱԽ քարտուղարների հանդիպումը. Հայաստանը ևս մասնակցում է
Ծաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը