Լուկաշենկոն խայտառակվել է նախկին Խորհրդային Միության երկրների պատմության չիմացության պատճառով
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն նախկին Խորհրդային Միության երկրների պատմության չիմացության պատճառով անհարմար վիճակի մեջ է հայտնվել Վրաստանի նորընտիր նախագահ 66-ամյա Սալոմա Զարուբիշվիլիի մոտ՝ նրան պաշտոնի ստանձնման կապակցությամբ շնորհավորելու ժամանակ, գրում է «Սեգոդնյա»-ն:
Վրաստանի դեսպանի հետ հանդիպման ժամանակ Լուկաշենկոն իր շնորհավորանքներն է փոխանցել Վրաստանի նախագահին՝ ընտրություններում հաղթանակի կապակցությամբ:
Միևնույն ժամանակ, նա ասել է, որ Վրաստանի նոր նախագահը դարձել է այդ պաշտոնը զբաղեցրած առաջին կին գործիչը, նախկին խորհրդային բոլոր երկրների պատմության մեջ:
Սակայն, Լուկաշենկոյի պնդումը ճիշտ չէր, քանի որ նա մոռացել է, որ արդեն 1999թ.-ին Լատվիայի քաղաքացիները որպես երկրի ղեկավար են ընտրել Վայրա Վիկե-Ֆրեյբերգին, վերընտրելով նրան նաև 2003թ.-ին: Բացի այդ, 2009թ.-ից մինչ այսօր Լիտվան նույնպես գլխավորում է կին նախագահ՝ Դալիա Գրիբաուսկայտեն: Եվ 2016թ.-ին Էստոնիայի նախագահ է դարձել Քերստի Կալյուլանդը:
Ավելի վաղ հաղորդվել է, որ Լուկաշենկոն ծրագրեր էր նախագծում Բելառուսը «ծովային երկիր» դարձնելու ուղղությամբ:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց
Մոսկվայում մեկնարկել է ԱՊՀ ԱԽ քարտուղարների հանդիպումը. Հայաստանը ևս մասնակցում է
Ծաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը