133 կգ կշռող կինը որովայնով խեղդել է սիրեցյալին
Վինդի Թոմաս անունով 44-ամյա ամերիկուհին սպանել է իր սիրեցյալին՝ խեղդելով նրան իր մեծ որովայնով, գրում է lenta.ru-ն:
133 կգ կշռող կինը վիճել է իր ընկերոջ՝ Կինո Բաթլերի հետ, որը կնոջ հետ նույն հարկի տակ էր բնակվում: Բարկացած Վինդին ծեծի է ենթարկել իր սիրեցյալին սեղանի ոտքով և կտրել նրա ձեռքը ծալվող դանակով: Այնուհետև կինը պառկել է նրա վրա, ինչի հետևանքով 57 կգ կշռող տղամարդը պարզապես խեղդվել է:
Կնոջ փաստաբան Մարկ դել Դուկան պնդել է, որ սպանությունը չկանխամտածված է եղել: Նրա խոսքով՝ կինը խմած է եղել և չի հասկացել, թե ինչ է անում: Փաստաբանը պնդել է, որ կինը պատահաբար ուշաթափվել է Բաթլերի վրա, իսկ երբ ուշքի է եկել ու հասկացել արածը՝ անձամբ ահազանգել է ոստիկանություն:
Դատախազը, սակայն, հրաժարվել է ընդունել այս վարկածը՝ նշելով, որ սեղանի ոտքի հարվածի բազմաթիվ հետքերը հակառակն են ապացուցում: Հայտնի է, որ կինն ընդունել է մեղքը:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց
Մոսկվայում մեկնարկել է ԱՊՀ ԱԽ քարտուղարների հանդիպումը. Հայաստանը ևս մասնակցում է
Ծաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը