Ավելի քան 400 ապօրինի միգրանտներ կարողացել են Մեքսիկայից ԱՄՆ անցնել
Ավելի քան 400 միգրանտներ, առանց համապատասխան փաստաթղթերի, կարողացել են Էլ Պասո շրջանում Մեքսիկայից ԱՄՆ անցնել, հայտնում է Notimex գործակալությունը՝ վկայակոչելով ԱՄՆ սահմանպահ պարեկախմբին:
Գործակալության տեղեկություններով՝ նրանք հանձնվել են ամերիկյան իշխանություններին ապաստան հայցելու նպատակով: Նրանց մեջ կան կանայք եւ երեխաներ:
Ինչպես հայտնել է Էլ Պասոյում սահմանապահ պարեկախմբի ներկայացուցիչը, դեռեւս հայտնի չէ՝ այս մարդիկ արդյոք Կենտրոնական Ամերիկայից միգրանտների քարավանի՞ց են, որոնք հոկտեմբերից Մեքսիկայի տարածքով դեպի սահման էին գնում:
Մեքսիկայի Միգրացիայի ազգային ինստիտուտի տնօրենը հայտնել է, որ ներկայումս մեքսիկական Տիխուանայի շրջանում ստեղծված միգրանտների միայն նոր ճամբարում է գտնվում շուրջ 2,5 հազար մարդ: Նա նշել է, որ միգրանտներից ոմանք ինքնուրույն որոշել են հայրենիք վերադառնալ: Իսկ նոր ճամբար տեղափոխվելուց հրաժարված այլ միգրանտներ իշխանությունների տեսադաշտից անհետացել են: Նախկինում այս շրջանում միգրանտների թիվը կազմում էր 6 հազար:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց
Մոսկվայում մեկնարկել է ԱՊՀ ԱԽ քարտուղարների հանդիպումը. Հայաստանը ևս մասնակցում է
Ծաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը