NASA-ն տեսագրել Է Երկրի համար ամենավտանգավոր աստղակերպը
NASA-ն Twitter-ում հրապարակել Է Բեննու աստղակերպի պտույտի տեսագրությունը, որը վտանգավոր Է համարվում Երկրի համար: Բեննուի լրիվ պտույտը նկարահանել հաջողվել Է OSIRIS-REx միջմոլորակային կայանի միջոցով, որը նախատեսված Է աստղակերպից գրունտի նուշներ բերելու համար:
«Որջու՛յն, աստղակերպ Բեննու: Մեր @OSIRISREx տիեզերական ապարատն ավելի քան երկու միլիարդ մղոն Է թռել քեզ հետ հանդիպելու համար»,- ասված Է NASA-ի գրառման մեջ:
Գերատեսչության տվյալների համաձայն՝ աստղակերպը պլանավորում են ուսումնասիրել մոտավորապես մեկ տարվա ընթացքում, այնուհետեւ տիեզերական զոնդը կվերցնի Բեննուի նմուշներ՝ գիտնականների կողմից հետագա հետազոտման համար: OSIRIS-REx-ի վերադարձը Երկիր պլանավորված Է 2023 թվականի սեպտեմբերին:
500 մետր չափով տիեզերական մարմինը հայտնաբերել են Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի գիտնականները: Մասնագետների հաշվարկներով՝ այն Երկրին կմոտենա 2182 թվականին: 2013 թվականից Բեննուն համարվում Է Երկրի համար պոտենցիալ վտանգ ներկայացնող գլխավոր օբյեկտն այն բանից հետո, երբ այդ «կոչումից» զրկվեց Ապոֆիս աստղակերպը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց
Մոսկվայում մեկնարկել է ԱՊՀ ԱԽ քարտուղարների հանդիպումը. Հայաստանը ևս մասնակցում է
Ծաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը