Սիբիրյան մի շարք շրջաններում այսօր մինչև -50 աստիճան ցուրտ է սպասվում
Ռուսաստանի Դաշնության արտակարգ իրավիճակների նախարարությունը զգուշացրել է այսօր սիբիրյան մի շարք շրջաններում օդի ջերմաստիճանի կտրուկ անկման մասին, գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:
Նշվում է, որ Կրասնոյարսկի երկրամասում, ինչպես նաև Իրկուտսկի, Կեմերովոյի ու Տոմսկի մարզերի որոշ շրջաններում այսօր ջերմաստիճանը կարող է նվազել մինչև -50 աստիճան:
Նախարարությունից հայտնել են, որ սաստիկ ցրտի պատճառով հնարավոր են էներգետիկ օբյեկտների, կապի և կոմունալ ծառայությունների աշխատանքում խափանումներ:
Բնակիչներին խորհուրդ է տրվել դուրս գալ տնից միայն խիստ անհրաժեշտության դեպքում և խուսափել երեխաների ու ընտանի կենդանիների հետ զբոսանքներից:
Նշվում է, որ սառցակալման կարող են հանգեցնել նեղ կամ խոնավ հագուստն ու կոշիկները, անոթային խնդիրները, ալկոհոլի ազդեցության տակ գտնվելն ու գերհոգնած և թույլ վիճակը:
Սաստիկ ցուրտ եղանակի բացասական հետևանքներից խուսափելու համար քաղաքացիներին խորհուրդ է տրվել կրել հնարավորինս տաք ու բազմաշերտ հագուստ:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց
Մոսկվայում մեկնարկել է ԱՊՀ ԱԽ քարտուղարների հանդիպումը. Հայաստանը ևս մասնակցում է
Ծաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը