ԱՄՆ-ը ատոմային ավիակիր է ուղարկել Պարսից ծոց
ԱՄՆ-ի ռազմածովային ուժերի նավախումբը՝ John C. Stennis ատոմային ավիակրի գլխավորությամբ, առաջիկա օրերին կմտնի Պարսից ծոց՝ ցուցադրելու իր ուժը Իրանին: Այդ մասին իր կայքում հայտնել է The Wall Street Journal թերթը՝ վկայակոչելով Պենտագոնի պաշտոնատարներին: Նրա տվյալներով՝ ամերիկյան նավերի մուտքն առաջին նման գործողությունը կլինի Պարսից ծոցում վերջին ութ ամսվա ընթացքում:
John C. Stennis-ը Մերձավոր Արեւելքի տարածաշրջանում գտնվելու է երկու ամիս եւ այդ ժամանակի մեծ մասի ընթացքում նավարկելու ծոցի գոտում: Ամերիկյան ավիակրի ներկայությունը «որոշակիորեն կապահովի դրական տարբերությունը» ուժերի դասավորության մեջ ի դեպս այդ ջրերում Իրանի թշնամական գործողությունների, պարզաբանել է Պենտագոնում թերթի աղբյուրը:
Դեկտեմբերի 1-ին ԱՄՆ-ի պետքարտուղար Մայքլ Փոմպեոն հայտարարել է, որ Թեհրանը միջին հեռահարության բալիստիկ հրթիռի փորձարկում է անցկացրել հակառակ ՄԱԿ-ի ԱԽ-ի 2231 բանաձեւի: Նրա ասելով՝ խոսքը վերաբերում է «միջին հեռահարության բալիստիկ հրթիռի, որը կարող է մի քան մարտագլխիկ կրել»:
Ի պատասխան Իրանի զինված ուժերի պաշտոնական ներկայացուցիչ բրիգադի գեներալ Աբոլֆազլ Շեկարչին դեկտեմբերի 2-ին հայտարարել է, որ երկիրը կշարունակի հրթիռային փորձարկումները իր պաշտպանունակությունն ամրապնդելու համար, հաղորդել է ՏԱՍՍ-ը:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց
Մոսկվայում մեկնարկել է ԱՊՀ ԱԽ քարտուղարների հանդիպումը. Հայաստանը ևս մասնակցում է
Ծաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը