«Հյուսիսային հոսք 2»-ից Գերմանիայի դուրս գալը չի դադարեցնի նախագիծը
«Հյուսիսային հոսք 2» գազամուղի շինարարությունից Գերմանիայի դուրս գալը չի դադարեցնի նախագիծը, բայց վնաս կհասցնի Ուկրաինային: Այս մասին հայտնել է Գերմանիայի ԱԳ նախարար Հայկո Մաասը, գրում է DW-ն:
Բեռլինը ցանկանում է «Հյուսիսային հոսք 2» գազամուղի շինարարությունից հետո պահպանել Ուկրաինայի տարածքով գազային տարանցումը: Նախագծից դուրս գալը քաղաքական պահանջից հրաժարվել կնշանակեր, ընդգծել է Մասը:
«Հյուսիսային հոսք 2»-ի վերաբերյալ Բեռլինի հիմնական դիրքորոշումը չի փոխվել: Այս մասին նույն օրը հաղորդել է Գերմանիայի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Շտեֆեն Զայբերտը:
Դեկտեմբերի 1-ին Եվրախորհրդարանը կոչ էր արել դադարեցնել « Հյուսիսային հոսք 2» - ի շինարարությունը: Այս նախագիծը «մեծացնում է ԵՄ-ի կախվածությունը ռուսական գազի մատակարարումներից, սպառնում է ԵՄ ներքին շուկային, ինչպես նաեւ հակասում է ԵՄ էներգետիկ քաղաքականությանը»:
Գազամուղը, որի շինարարությունը իրականացվում է մի շարք ռուսական եւ եվրոպական ընկերությունների կողմից, պետք է տեղադրվի Բալթիկ ծովի հատակով`արդեն գոյություն ունեցող «Հյուսիսային հոսք»-ին զուգահեռ: Աշխատանքները նախատեսվում է ավարտել 2019 թվականին:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց
Մոսկվայում մեկնարկել է ԱՊՀ ԱԽ քարտուղարների հանդիպումը. Հայաստանը ևս մասնակցում է
Ծաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը