«Նորաձև դարձած միասեռականությունը չի կարող տեղ ունենալ Եկեղեցում». Հռոմի պապ
Հռոմի պապ Ֆրանցիսկոսն անհանգստություն է հայտնել, իր բնորոշմամբ, կարևոր հարցի՝ միասեռականության վերաբերյալ՝ հայտարարելով, որ միասեռական լինելն արդեն «նորաձև» է դարձել:
Ինչպես նշում է The Guardian-ը, կաթոլիկների հոգևոր առաջնորդն ասել է, որ միասեռականությանը հակված են նաև հոգևորականները:
«Միասեռականության հարցը շատ լուրջ է: Այս մասին պետք է պարզել ամենասկզբից»,-ասել է Հռոմի պապը՝ նկատի ունենալով քահանա դառնալ ցանկացողներին:
Նա նկատել է, որ «ժամանակակից հասարակություններում միասեռականությունը նորաձև է դարձել, ու այդ մտածողությունն ազդում է նաև Եկեղեցու կյանքի վրա»:
«Դա ինձ շատ է անհանգստացնում: Ձեռնադրվածների կյանքում սիրո այդ տեսակը չի կարող տեղ ունենալ: Եկեղեցին խորհուրդ է տալիս սիրո այդ տեսակին հակված մարդկանց չձեռնադրել: Նրանց համար ավելի լավ կլինի հրաժարվել հոգևորականի կյանքից, քան թե երկակի կյանքով ապրել»,-ասել է պոնտիֆիկոսը:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց
Մոսկվայում մեկնարկել է ԱՊՀ ԱԽ քարտուղարների հանդիպումը. Հայաստանը ևս մասնակցում է
Ծաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը