Մեքսիկայի նորընտիր նախագահըմտադիր է վաճառել իր նախորդների օգտագործած ինքնաթիռները
Մեքսիկայի նորընտիր նախագահ Անդրես Մանուել Լոպես Օբրադորը պատրաստվում է վաճառել մոտ 218 մլն դոլար արժողությամբ Being 787 Dreaminer ինքնաթիռը: Այս մասին գրում է Reuters գործակալությունը:
Ավելի վաղ երկրի նոր առաջնորդը հայտարարել էր պետական 60 ինքնաթիռներից և 70 ուղղաթիռներից ազատվելու ծրագրի մասին:
«Մենք վաճառում ենք բոլոր ինքնաթիռներն ու ուղղաթիռները, որոնցից օգտվել են կաշառակեր քաղաքական գործիչները», - բացատրել է Օբրադորը:
Հայտնի է, որ նախագահական ինքնաթիռն ԱՄՆ կտեղափոխվի այսօր:
Մեքսիկայի առաջնորդը նաև խոստացել է դադարեցնել նախկին նախագահներին կենսաթոշակային վճարումները և կրճատել պետական պաշտոնյաների աշխատավարձերը, դրանով պետությունը «մեծ գումարներ կխնայի»:
Գործակալությունը հաղորդում է, որ դեկտեմբերի 1-ին տեղի ունեցած երդմնակալության արարողությունից առաջ Լոպեսը քաղաքացիների առաջ բացել է Los Pinos նախագահական նստավայրի դռները: Իր համեստությամբ աչքի ընկնող նախագահը բազմիցս հայտարարել է, որ չի պատրաստվում ապրել նախագահական նստավայրում և ամենայն հավանականությամբ այն մշակութային կենտրոն կդարձնի:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց
Մոսկվայում մեկնարկել է ԱՊՀ ԱԽ քարտուղարների հանդիպումը. Հայաստանը ևս մասնակցում է
Ծաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը