Նիգերիայի նախագահը հերքել է իր մահվան եւ իրեն կրկնակով փոխարինելու մասին տեղեկությունները
Նիգերիայի նախագահ Մոհամմադ Բուհարին հերքել է այն լուրերը, որ ինքը մահացել է, եւ որ իրեն փոխարինել է Սուդանից կրկնակը, հայտնում է The Guardian պարբերականը:
«Հավաստիացնում եմ ձեզ, որ սա է իրականը: Ես շուտով կտոնեմ իմ 76-ամյակը եւ նախկինի նման ուժեղ կլինեմ»,- հայտարարել է Բուհարին կիրակի Լեհաստանում հայրենակիցների հետ հանդիպման ժամանակ՝ պատասխանելով կրկնակին առնչվող հարցին:
Նա նշել է, որ այն ժամանակահատվածում, երբ առողջական խնդիրներ ուներ, շատերը իր մահվան հետ կապված հույսեր ունեին: «Մարդկանցից ոմանք անգամ կապ էին հաստատել փոխնախագահի հետ՝ իրենց թեկնածությունն առաջարկելու համար, քանի որ ինձ մահացած էին համարում»,- ասել է Բուհարին:
Նիգերիայի նախագահի հայտարարությունը տարածվել է նաեւ էլեկտրոնային նամակով, համապատասխան հաղորդագրությունը հրապարակվել է Բուհարիի թվիթերյան էջում:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց
Մոսկվայում մեկնարկել է ԱՊՀ ԱԽ քարտուղարների հանդիպումը. Հայաստանը ևս մասնակցում է
Ծաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը