Բեռլինում իսլամական կոնֆերանսի մասնակիցներին խոզի միս են հյուրասիրել
Բեռլինում 12-րդ Գերմանական իսլամական կոնֆերանսի մասնակիցներին առաջարկել են որպես խորտիկ խոզի մսից երշիկ, հայտնում է Die Welt-ը:
Խորտիկը նկատել է լրագրող Թունքայ Օզդամարը, որը Twitter-ի իր էջում հրապարակել է միջոցառման լուսանկարներ: Ճաշացանկում կրկին խոզի միս էր, առաջարկել են արյունոտ երշիկ: Ի՞նչ է ուզում դրանով ասել ներքին գործերի նախարարությունը: Լավ կլիներ հարգանք ցուցաբերել մուսուլմանների նկատմամբ, որոնք չեն ուտում խոզի միս, գրել է նա:
Ինչպես նշում է Die Welt-ը, Գերմանիայում բնակվող մուսուլմանական համայնքների հետ եկխոսության հաստատման և նրանց ինտեգրման հարցերով կոնֆերանսի մասնակիցներին առաջարկվել են 13 տեսակի խորտիկներ, ընդ որում խոսի մսից երշիկի վրա չկային նշումներ:
Նշվում է, որ միջոցառման կազմակերպիչ Գերմանիայի ներքին գործերի դաշնային նախարարությունն արդեն ներողություն է հայտնել բոլոր նրանց, որոնց զգացմունքները վնասված էին:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց
Մոսկվայում մեկնարկել է ԱՊՀ ԱԽ քարտուղարների հանդիպումը. Հայաստանը ևս մասնակցում է
Ծաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը