Բանակը ամենահամահայկական, ամենաժողովրդական և ամենամիավորող կառույցն է
Թեև բանակի ծննդյան օրը համարվում է 1992թ․ հունվարի 28-ի հրամանագրի օրը, բայց նա ծնվել էր շատ ավելի վաղուց: Ծնվել էր նախ մեր սրտերում, մեր մտքերում, ծնվել էր անհրաժեշտաբար, ապա դարձել գործ և նոր միայն հրամանագրվել:
Իր ակունքներով նա թերևս հայ իրականության ամենահամահայկական, ամենաժողովրդական և ամենամիավորող կառույցն է: Այդ բանակում իրար հանդիպեցին ստեփանակերտցին, երևանցին, ապարանցին, թաղլարցին, համզաչիմանցին, բեյրութցին, բոստոնցին, հալեպցին, թեհրանցին, թիֆլիսեցին, դաշնակցականը, ասալայականը, երկրապահը, հհշականը, անկուսակցականը... : Այդ բանակը՝ իր անկատարությամբ հանդերձ, ստացվեց, քանի որ ստացվեց միաձուլել ռազմական միտքը և մարտական ոգին, կարգապահությունը և կամավորականությունը:
Այդ բանակը ստացվեց, երբ կարողացանք եսից դառնալ մենք: Այդ բանակը ստացվեց մեր զինվորների և կամավորների անձնազոհության շնորհիվ, այդ բանակը ստացվեց մեր հրամանատարների հմտությունների շնորհիվ, այդ բանակը ստացվեց մեր մայրերի աղոթքների շնորհիվ: Էդ բանակում լիքը բան թերևս այնպես չի, բայց իր անունն է Հայկական բանակ:
Ապրես Զոհրաբյանի ֆեյսբուքյան էջից


















































Լույսն ամենաթանկ նվերն է, որ կարող ես տալ մարդուն
Z համաշխարհային պատերազմը վերադառնում է
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վարդանանց փողոցում
Մադրիդի քաղաքապետարանը ՀՀ դրոշի գույներով լուսավորել է Բիլբաոյի շրջանաձև հրապարակի շատրվանը
Առանձին շրջաններում սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ
Արգենտինան ներկայացնող Արսեն Ջուլֆալակյանը ոսկե մեդալ նվաճեց
Ջերմ ողջույններ Սյունիքի դարպասներից․ Կլաուդիա Բուշը ԵՄ դեսպանների հետ ուղևորվել է Հայաստանի ամենահա...
Ով կներկայացնի Հայաստանն այս տարի «Մանկական Եվրատեսիլ» մրցույթում
Շարունակում ենք ստուգայցերը ՊՆ զորամասեր (տեսանյութ)
Հայտնաբերվել է 517 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները (տեսանյութ)