Թուրքմենստանի նախագահը կառավարության նիստին է գնացել հեծանիվով
Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովը կառավարության նիստին հեծանիվով է գնացել, հաղորդում է կառավարության ռուսալեզու Нейтральный Туркменистан թերթը:
Ինչպես նշում է երկրի ղեկավարը՝ պարբերաբար սպորտով զբաղվելը լավ է անդրադառնում մարդու առողջության վրա:
«Այդ քայլով նախագահն օրինակ է ծառայում թուրքմենստանցիներին՝ ցույց տալով առողջ և ակտիվ ապրելակերպի բարերար ազդեցությունը», - գրում է թերթը:
«Օգուզխան» պալատական համալիրի, որտեղից ճանապարհ է ընկել նախագահը, և Թուրքմենստանի նախարարների գրասենյակի միջև հեռավորությունը մի քանի հարյուր մետր է:
ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովը 72-րդ նստաշրջանում Թուրքմենստանի նախաձեռնությամբ հունիսի 3-ն ընդունել է որպես Հեծանիվի համաշխարհային օր:
Այյժմ, պետության ղեկավարի նախաձեռնությամբ, երկրում աշխատանքներ են տարվում մայրաքաղաք Աշխաբադում Հեծանվի համաշխարհային օրվան նվիրված հուշարձան կանգնեցնելու ուղղությամբ: Հավանական է, որ հուշարձանը բացվի 2019 թվականի հունիսի 3-ին:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց
Մոսկվայում մեկնարկել է ԱՊՀ ԱԽ քարտուղարների հանդիպումը. Հայաստանը ևս մասնակցում է
Ծաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը