Սեղմել է արդյոք Թրամփը Պուտինի ձեռքը․ ԶԼՄ-ները տարակուսած են
Ամերիկյան եւ ռուսական ԶԼՄ-ները ոչ մի կերպ չեն կարողանում կողմնորոշվել՝ բարեւել է արդյոք Դոնալդ Թրամփը Վլադիմիր Պուտինին Արգենտինայում, թե ոչ։
ՌԻԱ Նովոստին հայտնում է, որ մամուլի կենտրոնում գտնվող լրագրողներն այդ պահը չեն տեսել, քանի որ հեռարձակման ռեժիսորն ուրիշ տեսախցիկի է միացել հենց այն պահին, երբ Թրամփը Պուտինից ոչ հեռու է գտնվել։ Լուսանկարահանման ժամանակ ղեկավարները միմյանցից որոշակի հեռավորությամբ են կանգնած եղել։
AP-ը գրում է, որ Թրամփն անցել է Պուտինի եւ Սաուդյան Արաբիայի թագաժառանգ արքայազն Մոհամմեդ Բեն Սալմանի կողքով այնպես, կարծես չի էլ ճանաչում նրանց։
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը ՏԱՍՍ-ին հայտնել է, որ Պուտինն ու Թրամփը G20-ի գագաթաժողովում չեն կարողացել շփվել, սակայն ողջունել են միմյանց։ Պատասխանելով այն հարցին, թե նախագահները գոնե երկու բառ չե՞ն փոխանակել՝ Պեսկովն ասել է, որ նման հնարավորություն չի եղել։
Հիշեցնենք, որ Թրամփը հրաժարվել էր հանդիպել Պուտինի հետ՝ դա բացատրելով Կերչի նեղուցում տեղի ունեցած իրադարձություններով։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց
Մոսկվայում մեկնարկել է ԱՊՀ ԱԽ քարտուղարների հանդիպումը. Հայաստանը ևս մասնակցում է
Ծաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը