Միշել Օբամայի հուշերը ռեկորդային տպաքանակով են վաճառվել
ԱՄՆ նախկին առաջին տիկին Միշել Օբամայի «Կայացում» վերնագրով գրքի ավելի քան 2 մլն օրինակ վաճառվել է ԱՄՆ-ում եւ Կանադայում՝ տեղեկացնում են ամերիկյան ԶԼՄ-ները։
Նշվում է, որ գրքերի այդ քանակը վաճառվել է առաջին երկու շաբաթների ընթացքում։ Ընդ որում, կոշտ կազմով հուշագրությունն այս տարվա ամենաշատ վաճառված գիրքն է։
Միշել Օբամայի գիրքն արդեն թարգմանվել է 31 լեզուներով։ Այն վաճառվում է նաեւ Ավստրալիայում, Մեծ Բրիտանիայում, Ֆրանսիայում, Գերմանիայում եւ շատ այլ երկրներում։
Հուշերը բաժանված են երեք մասի՝ «Կայանալով ինքս», «Կայանալով մենք» եւ «Կայանալով մեծ»։ Գրքում ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբամայի կինը պատմում է այն տարիների մասին, երբ ինքն առաջին տիկին էր, ամուսնու հետ իր հարաբերությունների մասին, նաեւ այն մասին, թե ինչու չի հավանում այժմյան նախագահ Դոնալդ Թրամփին։
«Այս գրքում կա այն ամենը, ինչ դուք ուզում էիք իմանալ, ինչպես նաեւ շատ բաներ, որ դուք չէիք ուզում իմանալ»,- ասել է հայտնի դերասանուհի եւ հասարակական գործիչ Օփրա Ուինֆրին։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց
Մոսկվայում մեկնարկել է ԱՊՀ ԱԽ քարտուղարների հանդիպումը. Հայաստանը ևս մասնակցում է
Ծաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը