Հոլանդացին 1,6 մլն դոլարով կառուցած տապանն ուզում է Իսրայել ուղարկել
Նիդերլանդների բնակիչ Յոհան Խեյբերսը, ով Դորդրեխտ քաղաքից է, որոշել է կյանքի կոչել Նոյյան տապանի մասին աստվածաշնչյան պատմությունը, որ իր երեխաների համար կարդացել է 1933թ․։ Հենց այն ժամանակ է նա որոշել կառուցել տապանի իր սեփական տարբերակը՝ գրում է Esquire-ը։
Ի պատասխան՝ Յոհանի կինը ծիծաղել է նրա վրա եւ ասել, որ հենց վերջացնի կառուցումը, իրենք ամբողջ ընտանիքով «կարող են մեկնել Լուսին՝ հանգստանալու»։
Սակայն Յոհանին դա չի կանգնեցրել։ Տապանի առաջին տարբերակը պատրաստ էր 2006թ․, սակայն հեղինակը գոհ չէր դրանից, քանի որ իր կառուցածը երկու անգամ փոքր էր, քան Աստվածաշնչում նկարագրվածը։
2008թ․ Յոհանն իր նախագծի իրականացման գործում ներգրավեց այլ շինարարների, եւ միասին նրանք սկսեցին կառուցել բնական մեծությամբ Նոյյան տապանը։ Նախագիծն ավարտվեց 2012թ․, դրա իրականացման համար 1,6 միլիոն դոլար պահանջվեց։ Բարձրությամբ նավը կարելի է 5 հարկանի շենքի հետ համեմատել։ Այն 2,5 հազար տոննա քաշ ունի եւ կարող է ավելի քան 5000 մարդ տեղավորել։
Տապանը դարձել է Դորդրեխտի տեսարժան վայրը զբոսաշրջիկների համար։ Ներսում նույնիսկ կենդանիների արձաններ կան՝ աստվածաշնչյան պատմությանն ավելի նմանեցնելու համար։ Սակայն շուտով տեղացի պաշտոնյաների տարաձայնությունների պատճառով տապանը փակեցին այցելուների համար։
Այժմ Յոհանը կարծում է, որ «Աստծո նավի կրկնօրինակի» տեղն Իսրայելում է՝ «Աստծո երկրում»։ Տղամարդը նավն այնտեղ ուղարկելու միջոցներ է փնտրում։ Քանի որ նավը շարժիչ չունի, քարշակներ են հարկավոր։ Յոհանի գնահատականով՝ մոտ 1,3 մլն դոլար է հարկավոր, որ զոհաբերեն «բարի սամարացիները»։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց
Մոսկվայում մեկնարկել է ԱՊՀ ԱԽ քարտուղարների հանդիպումը. Հայաստանը ևս մասնակցում է
Ծաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը