Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Ձեռքի տեսքով կախազարդը կարող է պատկերել Աստծո ձեռքը ՀԱՊԿ-ը Հայաստանի և Ադրբեջանի միջև համապարփակ խաղաղության համաձայնագրի շուտափույթ կնքման հույս ունի Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Գերտ Յան Կուպմանի հետ (տեսանյութ) Սպանելու դիտավորություն չի ունեցել Հայկ Սարգսյանի և Նարեկ Նալբանդյանի հետ կապված՝ ՔԿ-ում վարույթներ կան Ամերիկացի ռեփեր P.Diddy ազատ կարձակվի լավ վարքագծի համար Ռանչպար տանող կամրջի վերականգնման աշխատանքներն ավարտական փուլում են Ընդդիմությունը, չծանոթանալով նախագծի բովանդակությանը, ի սկզբանե «ոչ»-ի քարոզարշավ է անում. Գալյան Քննարկվել են ՀՀ էներգետիկ համակարգի արդիականացմանն ուղղված հնարավոր համագործակցության հեռանկարները Թուրքիան և Հարավային Կորեան ատոմային էներգետիկայի ոլորտում փոխըմբռնման հուշագիր են ստորագրել Նեթանյահուն կոչ է արել ձևավորել ընդլայնված կոալիցիոն կառավարություն՝ առանց արաբական կուսակցությունների Գոռավանում կասեցվել է «Չանախ» պանրի արտադրությունը

Ձեռքի տեսքով կախազարդը կարող է պատկերել Աստծո ձեռքըՀԱՊԿ-ը Հայաստանի և Ադրբեջանի միջև համապարփակ խաղաղության համաձայնագրի շուտափույթ կնքման հույս ունիՆիկոլ Փաշինյանը հանդիպել է Գերտ Յան Կուպմանի հետ (տեսանյութ)Սպանելու դիտավորություն չի ունեցելՀայկ Սարգսյանի և Նարեկ Նալբանդյանի հետ կապված՝ ՔԿ-ում վարույթներ կանԱմերիկացի ռեփեր P.Diddy ազատ կարձակվի լավ վարքագծի համարՌանչպար տանող կամրջի վերականգնման աշխատանքներն ավարտական փուլում ենԸնդդիմությունը, չծանոթանալով նախագծի բովանդակությանը, ի սկզբանե «ոչ»-ի քարոզարշավ է անում. ԳալյանՔննարկվել են ՀՀ էներգետիկ համակարգի արդիականացմանն ուղղված հնարավոր համագործակցության հեռանկարներըԹուրքիան և Հարավային Կորեան ատոմային էներգետիկայի ոլորտում փոխըմբռնման հուշագիր են ստորագրելՆեթանյահուն կոչ է արել ձևավորել ընդլայնված կոալիցիոն կառավարություն՝ առանց արաբական կուսակցություններիԳոռավանում կասեցվել է «Չանախ» պանրի արտադրությունըԱրարատի նախկին մարզպետին պատկանող հողամասերի ձեռքբերման գործընթացում հայտնաբերվել է մի շարք խախտումներՄԻԵԴ-ի Մեծ պալատը մերժել է Ադրբեջանի ներկայացրած գանգատը՝ հօգուտ հայ դիմումատուների կայացված ՄԻԵԴ-ի վճռի դեմԴժվար մրցակցություն Amazon-ի ու Apple-ի հարթակների հետՀՀ գլխավոր դատախազության պատվիրակությունը ճանաչողական այցով մեկնել է ՍտրասբուրգՖինանսների նախարարը ԱԺ-ում ներկայացրել է 2027-ի պետբյուջեի օրենքի նախագծով մի շարք գերատեսչությունների տրամադրվելիք գումարները Բոլորն ասում են՝ ուժ չկա, ռեսուրսներ չկան, բոլորը հոգնել ենՕդի ջերմաստիճանը նոյեմբերի 5-7-ին աստիճանաբար կնվազիԵս միշտ քաղաքապետերին համարել եմ քաղաքականության հերոսներԿարդալ թղթի՞ց, թե՞ էկրանից․ ինչպե՞ս է ազդում ընթերցանության ձևն ուղեղի աշխատանքի վրա Բարսելոնան շարունակում է պայքարել ամենաբարձր տիտղոսների համարԻնքնաթիռի կործանման պատճառը դեռ հայտնի չէԱյժմ պատերազմը կանխելու քայլերը կախված են ԱՄՆ-իցԽամենեիի գտնվելու վայրը գաղտնի է պահվում՝ անվտանգությունից ելնելովԶապորոժիեի մարզում հումանիտար օգնության կենտրոնին ռուսական հարվածների հետևանքով 29 մարդ է զոհվելՎարչապետ Փաշինյանը հանդիպում է ունեցել Ռոբերտա Մեցոլայի հետ (տեսանյութ)ՀՀ ԿԲ խորհուրդը որոշել է բարձրացնել քաղաքականության տոկոսադրույքը 0.25 տոկոսային կետով՝ սահմանելով 7.0%Սրբուհի Գալյանը՝ ՔԿՀ-ներում մահվան դեպքերի մասինԻնչպե՞ս ստանալ նոր կենսաչափական անձնագիր և նույնականացման քարտ․ տեղի կունենա Նելլի Դավթյանի և Ռեջիս Բուշյեի համատեղ ասուլիսըԹեհրանի հրթիռները կարող են հասնել նաև ԵվրոպաԳրենլանդիայի մասին հայտարարությունները դիտարկում եմ Թրամփին բնորոշ հաղորդակցման ոճի համատեքստումՎարչապետը ժամանել է Բրյուսել (տեսանյութ)Մի շարք արդյունավետ խորհրդակցություններ ենք ունեցել իրանական կողմի հետՎարչապետն աշխատանքային այցով ժամանել է ԲրյուսելԻ՞նչ գիտենք մեր նոր անձնագրի մասին (տեսանյութ)Քննարկվել են պաշտպանության ոլորտում Հայաստանի և Վրաստանի միջև համագործակցությանը և անվտանգությանը վերաբերող հարցերԴատավոր Գևորգ Մանուկյանին նկատողություն է հայտարարվել (տեսանյութ)Հայաստանի Հանրապետությունը երբեք չի հրաժարվելու իր շահերի պաշտպանությունն իրականացնել միջազգային որևէ ատյանումԽավիեր Տեբասը հերթական անգամ կոշտ քննադատության է ենթարկել Մադրիդի Ռեալի ղեկավարությանըՌուսաստանը և Ուկրաինան շարունակում են փոխադարձ հարվածներըՔրեակատարողական հիմնարկներում տեղադրվել են տեսահսկողական համակարգերԱմերիկացիները նոյեմբերի 3-ին կմասնակցեն ԱՄՆ Կոնգրեսի միջանկյալ ընտրությունների2027-ին շարունակվելու են նոր Սահմանադրության նախագծի մշակման աշխատանքները. Սրբուհի ԳալյանՍևանա լճի բացարձակ նիշից ցածր 81 հողամասերում ապամոնտաժվել է 238 շենք- շինությունՖրանսիան թալիբների հետ բանակցում է աֆղանստանցի միգրանտների արտաքսման շուրջՀամիկ Սայադյանը նոյեմբերի 23-ից կնշանակվի Չինաստանում ՀՀ ռազմական կցորդՊարտադի՞ր է փոխարինել գործող փաստաթղթերը. ՆԳՆ-ն իրազեկում է (տեսանյութ)Արենի համայնքին կհատուցվի 5 միլիոն 251 հազար դրամՖինանսների նախարարի անունով կեղծ օգտահաշիվներ են բացվել
Քաղաքականություն

Որոշ ուժերի ընտրապայքարը սովորական անեկդոտ է

Արդեն քանի օր է մեկնարկել է նախընտրական քարոզարշավը և դա բավական ժամանակ է՝ վերլուծելու մասնակից ուժերի քայլերն ու գնահատելու քարոզչության որակը։

Ընդհանուր առմամբ, կարող ենք փաստել, որ այս քարոզարշավը ողողված է մեկը մյուսի դեմ տակառ գլորելու հնարքներով։ Ոչ մի շեշտադրություն սեփական ծրագրերի ու մոտեցումների վրա, միայն նախկին կամ ներկա իշխանությունների սխալների վերհանում ու նսեմացում (հատուկենտ դեպքերը չհաշված)։

Զարմանալին և տարօրինակն այն է, որ նախկին իշխանություններին վատաբանելու գործին են անցել հատկապես մի շարք փոքր ու միջին կուսակցություններ և դաշինքներ, չհասկանալով, թե ինչ ծիծաղելի վիճակի մեջ են դնում։ Երբ նախկին իշխանություններին քննադատում, վատաբանում է «Իմ քայլը», հասկանալի և տրամաբանական է, բայց երբ դա անում են այլ ուժեր, ակամա դառնում են անեկդոտի հերոս:

Այսինքն, ծրագրերի մասին խոսելու, սեփական թիմը մարդկանց ճանաչելի դարձնելու փոխարեն, մասնակից ուժերի շոշափելի հատվածը թիրախավորել է ՀՀԿ-ին։ Ինչո՞ւ։ Ո՞րն է նպատակը։ Ի վերջո, արդեն կես տարի է ՀՀԿ-ն այլևս իշխանություն չէ, ինչը նշանակում է, որ երկրում առկա ցանկացած խնդրի թիվ մեկ հասցեատերը Նիկոլ Փաշինյանն ու իր թիմն են։

Երբ Նիկոլ Փաշինյանն է սկսում «ասֆալտին փռելու» մասին խոսել, դեռ ինչ-որ տեղ հասկանալի է․ նա թիրախավորում է իր հիմնական մրցակցին և փորձում սխալները վեր հանելով՝ ջախջախել։ Սակայն, երբ նորահայտ և, առավելևս, «հին» կուսակցություններն են լծվում այդ գործին, մեղմ ասած, անհասկանալի է։

Բացի այդ, մեկ այլ ուշագրավ զավեշտ էլ կա․ վերը նշված ուժերը, դեռ ընտրությունը չեղած, հայտարարում են, թե հավակնում են դառնալ հիմնական ընդդիմադիր ուժը։ Նախ, Նիկոլ Փաշինյանի ոտքի տակն ընկնելով, նրան քծնելով ընդդիմություն չեն դառնում, և ամենակաևորը, եթե ելել եք պայքարի չհաղթելու, այլ մի քանի աթոռ գրավելու համար, ապա լավ կլինի դադարեցնեք ձեր պայքարը:

Քարոզարշավին մասնակցող, հարգելի՛ փոքր ու միջին կուսակցություններ, որտեղի՞ց է գալիս ձեր կանխակալ մոտեցումը, ինչո՞ւ եք այդքան վստահ, որ առաջիկա ընտրություններում առաջատարը «Իմ քայլն է» լինելու, ո՞րն է ձեր նպատակն ու առաքելությունը։

Եթե ի սկզբանե գիտեք, որ հաղթելու է Նիկոլ Փաշինյանի թիմը, ինչո՞ւ եք մասնակցում առաջիկա ընտրություններին։ Եթե ընտրարշավը ընդամենը Փաշինյանին երդում տալու առիթ է, ապա դուք ձեզ ծիծաղելի իրավիճակի մեջ եք դնում և ճիշտ կլիներ պարզապես չմասնակցեիք այս ընտրություններին։

Եթե ամեն ինչ այդքան պարզ ու միանշանակ լիներ, ինչպես դուք եք պատկերացնում, Նիկոլ Փաշինայանը «ասֆալտին փռելու» մասին բոցաշունչ ելույթներ չէր ունենա, չէր «տաքացվի» նաև ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին կալանավորելու հարցը, չէին խոսվի նաև շատ և շատ այլ թեմաների մասին, օրինակ, պետությանն արվող անհասկանալի նվիրատվություններից։

Իրականում, ամեն-ինչ անորոշ է և կպարզվի միայն դեկտեմբերի 9-ից հետո, այնպես որ խնայե՛ք Ձեր քաղաքական «անունը», հերթական անգամ մի արատավորեք ձեզ և ձեր «անգաղափար պայքարը» դրոշակ մի՛ դարձրեք։

Գրիգոր Հայրապետյան

Top-News.am