Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Ձեռքի տեսքով կախազարդը կարող է պատկերել Աստծո ձեռքը ՀԱՊԿ-ը Հայաստանի և Ադրբեջանի միջև համապարփակ խաղաղության համաձայնագրի շուտափույթ կնքման հույս ունի Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Գերտ Յան Կուպմանի հետ (տեսանյութ) Սպանելու դիտավորություն չի ունեցել Հայկ Սարգսյանի և Նարեկ Նալբանդյանի հետ կապված՝ ՔԿ-ում վարույթներ կան Ամերիկացի ռեփեր P.Diddy ազատ կարձակվի լավ վարքագծի համար Ռանչպար տանող կամրջի վերականգնման աշխատանքներն ավարտական փուլում են Ընդդիմությունը, չծանոթանալով նախագծի բովանդակությանը, ի սկզբանե «ոչ»-ի քարոզարշավ է անում. Գալյան Քննարկվել են ՀՀ էներգետիկ համակարգի արդիականացմանն ուղղված հնարավոր համագործակցության հեռանկարները Թուրքիան և Հարավային Կորեան ատոմային էներգետիկայի ոլորտում փոխըմբռնման հուշագիր են ստորագրել Նեթանյահուն կոչ է արել ձևավորել ընդլայնված կոալիցիոն կառավարություն՝ առանց արաբական կուսակցությունների Գոռավանում կասեցվել է «Չանախ» պանրի արտադրությունը

Ձեռքի տեսքով կախազարդը կարող է պատկերել Աստծո ձեռքըՀԱՊԿ-ը Հայաստանի և Ադրբեջանի միջև համապարփակ խաղաղության համաձայնագրի շուտափույթ կնքման հույս ունիՆիկոլ Փաշինյանը հանդիպել է Գերտ Յան Կուպմանի հետ (տեսանյութ)Սպանելու դիտավորություն չի ունեցելՀայկ Սարգսյանի և Նարեկ Նալբանդյանի հետ կապված՝ ՔԿ-ում վարույթներ կանԱմերիկացի ռեփեր P.Diddy ազատ կարձակվի լավ վարքագծի համարՌանչպար տանող կամրջի վերականգնման աշխատանքներն ավարտական փուլում ենԸնդդիմությունը, չծանոթանալով նախագծի բովանդակությանը, ի սկզբանե «ոչ»-ի քարոզարշավ է անում. ԳալյանՔննարկվել են ՀՀ էներգետիկ համակարգի արդիականացմանն ուղղված հնարավոր համագործակցության հեռանկարներըԹուրքիան և Հարավային Կորեան ատոմային էներգետիկայի ոլորտում փոխըմբռնման հուշագիր են ստորագրելՆեթանյահուն կոչ է արել ձևավորել ընդլայնված կոալիցիոն կառավարություն՝ առանց արաբական կուսակցություններիԳոռավանում կասեցվել է «Չանախ» պանրի արտադրությունըԱրարատի նախկին մարզպետին պատկանող հողամասերի ձեռքբերման գործընթացում հայտնաբերվել է մի շարք խախտումներՄԻԵԴ-ի Մեծ պալատը մերժել է Ադրբեջանի ներկայացրած գանգատը՝ հօգուտ հայ դիմումատուների կայացված ՄԻԵԴ-ի վճռի դեմԴժվար մրցակցություն Amazon-ի ու Apple-ի հարթակների հետՀՀ գլխավոր դատախազության պատվիրակությունը ճանաչողական այցով մեկնել է ՍտրասբուրգՖինանսների նախարարը ԱԺ-ում ներկայացրել է 2027-ի պետբյուջեի օրենքի նախագծով մի շարք գերատեսչությունների տրամադրվելիք գումարները Բոլորն ասում են՝ ուժ չկա, ռեսուրսներ չկան, բոլորը հոգնել ենՕդի ջերմաստիճանը նոյեմբերի 5-7-ին աստիճանաբար կնվազիԵս միշտ քաղաքապետերին համարել եմ քաղաքականության հերոսներԿարդալ թղթի՞ց, թե՞ էկրանից․ ինչպե՞ս է ազդում ընթերցանության ձևն ուղեղի աշխատանքի վրա Բարսելոնան շարունակում է պայքարել ամենաբարձր տիտղոսների համարԻնքնաթիռի կործանման պատճառը դեռ հայտնի չէԱյժմ պատերազմը կանխելու քայլերը կախված են ԱՄՆ-իցԽամենեիի գտնվելու վայրը գաղտնի է պահվում՝ անվտանգությունից ելնելովԶապորոժիեի մարզում հումանիտար օգնության կենտրոնին ռուսական հարվածների հետևանքով 29 մարդ է զոհվելՎարչապետ Փաշինյանը հանդիպում է ունեցել Ռոբերտա Մեցոլայի հետ (տեսանյութ)ՀՀ ԿԲ խորհուրդը որոշել է բարձրացնել քաղաքականության տոկոսադրույքը 0.25 տոկոսային կետով՝ սահմանելով 7.0%Սրբուհի Գալյանը՝ ՔԿՀ-ներում մահվան դեպքերի մասինԻնչպե՞ս ստանալ նոր կենսաչափական անձնագիր և նույնականացման քարտ․ տեղի կունենա Նելլի Դավթյանի և Ռեջիս Բուշյեի համատեղ ասուլիսըԹեհրանի հրթիռները կարող են հասնել նաև ԵվրոպաԳրենլանդիայի մասին հայտարարությունները դիտարկում եմ Թրամփին բնորոշ հաղորդակցման ոճի համատեքստումՎարչապետը ժամանել է Բրյուսել (տեսանյութ)Մի շարք արդյունավետ խորհրդակցություններ ենք ունեցել իրանական կողմի հետՎարչապետն աշխատանքային այցով ժամանել է ԲրյուսելԻ՞նչ գիտենք մեր նոր անձնագրի մասին (տեսանյութ)Քննարկվել են պաշտպանության ոլորտում Հայաստանի և Վրաստանի միջև համագործակցությանը և անվտանգությանը վերաբերող հարցերԴատավոր Գևորգ Մանուկյանին նկատողություն է հայտարարվել (տեսանյութ)Հայաստանի Հանրապետությունը երբեք չի հրաժարվելու իր շահերի պաշտպանությունն իրականացնել միջազգային որևէ ատյանումԽավիեր Տեբասը հերթական անգամ կոշտ քննադատության է ենթարկել Մադրիդի Ռեալի ղեկավարությանըՌուսաստանը և Ուկրաինան շարունակում են փոխադարձ հարվածներըՔրեակատարողական հիմնարկներում տեղադրվել են տեսահսկողական համակարգերԱմերիկացիները նոյեմբերի 3-ին կմասնակցեն ԱՄՆ Կոնգրեսի միջանկյալ ընտրությունների2027-ին շարունակվելու են նոր Սահմանադրության նախագծի մշակման աշխատանքները. Սրբուհի ԳալյանՍևանա լճի բացարձակ նիշից ցածր 81 հողամասերում ապամոնտաժվել է 238 շենք- շինությունՖրանսիան թալիբների հետ բանակցում է աֆղանստանցի միգրանտների արտաքսման շուրջՀամիկ Սայադյանը նոյեմբերի 23-ից կնշանակվի Չինաստանում ՀՀ ռազմական կցորդՊարտադի՞ր է փոխարինել գործող փաստաթղթերը. ՆԳՆ-ն իրազեկում է (տեսանյութ)Արենի համայնքին կհատուցվի 5 միլիոն 251 հազար դրամՖինանսների նախարարի անունով կեղծ օգտահաշիվներ են բացվել
Հայաստան

Այդ ի՞նչ աշխատատեղեր են, որոնց մասին ո՛չ տեսել և ո՛չ էլ լսել ենք

Նիկոլ Փաշինյանն իր հայտնի ասուլիսում սենսացիոն մի հայտարարություն արեց՝ խոսելով 37 հազար նոր աշխատատեղի ստեղծման մասին։ Վարչապետի պաշտոնակատարը պնդեց, որ «նոր» Հայաստանում 37 հազար նոր աշխատատեղ է ստեղծվել՝ միաժամանակ հստակեցնելով, որ դրանց մի մասն, իհարկե, այն աշխատատեղերն են, որոնք գրանցված չեն եղել և հեղափոխությունից հետո մարդիկ նոր իրավիճակում որոշել են, որ ստվերից պետք է դուրս բերեն այդ աշխատատեղերը։ 

Հետաքրքիր պարադոքս է ստացվում․ ինչպե՞ս է հնարավոր տնտեսական անկման պայմաններում նոր աշխատատեղերի մասին խոսել, այն էլ՝ 37 հազար։ Ո՞ւր են այդ աշխատատեղերը, այդ ի՞նչ գործարաններ ու ընկերություններ են բացվել Հայաստանում, որոնք ապահովել են երեք տասնյակ հազար աշխատատեղ ու չեն ազդել տնտեսական ակտիվության ցուցանիշների բարելավման վրա։

Ի վերջո, Նիկոլ Փաշինյանն ինքը բազմիցս շեշտել է, որ ամռան ամիսներին արձանագրված տնտեսության որոշակի ակտիվությունը պայմանավորված է եղել գլխավորապես բուքմեյքերական ընկերությունների աշխատանքով։ Եվ ուրեմն, այդ ի՞նչ աշխատատեղեր են, որոնց մասին ո՛չ տեսել և ո՛չ էլ գոնե «Հայլուրով» ենք լսել։

Իսկ գուցե «Ֆեյսբուքում» համապատասխան անվամբ խումբ բացեք ու մե՞զ էլ իրազեկեք այդ նոր աշխատատեղերի մասին։ Թե չէ ստեղծված իրավիճակում այլ բան չենք կարող ենթադրել, քան այն, որ Վիճվարչությունն ինչ որ մանիպուլյատիվ «հնարքներ է կիրառել»։ Ասենք՝ հեղափոխության արդյունքում աշխատանքից հեռացվածների փոխարեն նոր նշանակումները պարոն Փաշինյանին ներկայացնելով իբրև նոր աշխատատեղի ստեղծում։

Իսկ մատնանշված «ստվերից դուրս եկած» աշխատատեղերի մասով՝ պիտի խնդրենք մինչև վերջ ազնիվ լինել և խոսել, թե ինչպիսի տեռորի արդյունքում են նրանք հասել դրան։ Պիտի խնդրենք ամենայն մանրամասնությամբ պատմել, թե ինչպես են հարկային մարմինները գիշեր-ցերեկ հսկողություն իրականացրել բիզնես դաշտում, տարբեր հնարքներ կիրառել գործատուների գլխին՝ տուգանելով վեց հարյուր հազար դրամով՝ ամեն չգրանցված աշխատողի համար։ Եվ այդ «օպերացիան» իրականացնելիս մեր հարկային մարմինները բնավ հաշվի չեն առել ներկայիս օրենսդրական դաշտն ու առկա իրավիճակում լիարժեք «թափանցիկ» դաշտում աշխատելու անհնարինությունը։

Այստեղ հարց է առաջանում՝ իսկ ինչո՞վ է տարբերվում նոր իշխանությունների վարած քաղաքականությունն ասենք Տիգրան Սարգսյանի կամ Հովիկ Աբրահամյանի կառավարության «բռնած գծից»։

Բացի այդ, կա նաև մեդալի մյուս կողմը, որի մասին ևս Նիկոլ Փաշինյանը լռեց․ խոսքը աշխատատեղ կորցրած քաղաքացիների մասին է, որոնց մասին լուրերն, ի դեպ, ողողել են մամուլը։ Հարցն այստեղ այն չէ, լավ է դա թե վատ, խնդիրն այն է, որ պարոն Փաշինյանը օգտվում է լրագրողական մանիպուլյատիվ «հնարքներից» ու մինչև վերջ անկեղծ չէ իր հայտարարություններում։

Թող 37 հազարի փոխարեն 237 հազար աշխատատեղ բացվի Հայաստանում, ի վերջո այս կառավարության ձախողումը յուրաքանչյուրիս ձախողումն է։ Սակայն, միաժամանակ, պետք է գիտակցել, որ նոր աշխատատեղեր ունենալու համար բառերի ու թվերի հարկի-անհարկի շահարկումներն ու խաղերը չեն օգնի։ Նոր աշխատատեղերի համար հստակ դինամիկ զարգացող տնտեսություն է պետք, պետք է բարենպաստ ֆոն ունենալ օտարերկրյա ներդրումների համար, պետք է լինել վստահելի երկիր և հարկային «փափուկ» քաղաքականություն տանել, որը ամենևին էլ հիմնված չի լինի «ում բռնել հարկել» մեխանիզմի վրա։

Գրիգոր Հայրապետյան

Top-News.am