«Ամենից առաջ աղաչում եմ աղոթք անել, խնդրել, պաղատել, գոհություն մատուցել բոլոր մարդկանց համար, մանավանդ թագավորների...» (Տեսանյութ)
Որևէ երկրում կառավարության անդամները կարող են լինել հավատացյալ, անհավատ կամ սեփական պատկերացումներով առաջնորդվող:
Նման դեպքերում Եկեղեցու մոտեցումը անհավատին կամ Եկեղեցու անդամ չհանդիսացող մեկին բռնի կերպով հավատացյալ դարձնելը չէ, այլ բոլոր պարագաներում ժողովրդի մեջ փրկարար իր առաքելությունը սիրով շարունակելը:
Կարևորն այն է, որ իշխանությունները կարողանան լավ կատարել իրենց գործը մարդկանց բարօրության, պետության հզորության համար (չնայած առանց Աստծո յուրանքանչյուր ձեռնարկում դատապարտված է ձախողման կամ դառնում է կործանարար): Հասարակությունն իրավունք ունի իմանալու պետության ղեկը վերցրած մարդկանց հավատքի ընկալման, բարոյական պատկերացումների մասին, որպեսզի տեսնի, թե ինչպիսի մարդիկ են հավակնում իրեն առաջնորդելու:
Հոգևոր տեսանկյունով դա նախ պետք է ոչ թե համակրանքի կամ հակակրանքի և օտարացման համար, այլ կարևոր է՝ իշխանավորների օգտին համապատասխան աղոթքներ հնչեցնելու համար՝ ըստ Պողոս առաքյալի խոսքի.
«Ամենից առաջ աղաչում եմ աղոթք անել, խնդրել, պաղատել, գոհություն մատուցել բոլոր մարդկանց համար, մանավանդ թագավորների և բոլոր իշխանավորների համար, որպեսզի խաղաղությամբ և հանդարտությամբ վարենք մեր կյանքը, կատարյալ աստվածապաշտությամբ և սրբությամբ» (Ա Տիմ. 2.1-2):
Ադամ քահանա Մակարյան


















































Լույսն ամենաթանկ նվերն է, որ կարող ես տալ մարդուն
Z համաշխարհային պատերազմը վերադառնում է
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վարդանանց փողոցում
Մադրիդի քաղաքապետարանը ՀՀ դրոշի գույներով լուսավորել է Բիլբաոյի շրջանաձև հրապարակի շատրվանը
Առանձին շրջաններում սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ
Արգենտինան ներկայացնող Արսեն Ջուլֆալակյանը ոսկե մեդալ նվաճեց
Ով կներկայացնի Հայաստանն այս տարի «Մանկական Եվրատեսիլ» մրցույթում
Շարունակում ենք ստուգայցերը ՊՆ զորամասեր (տեսանյութ)
ՀՀ անկախության տոնին նվիրված համերգը՝ Հանրապետության հրապարակում (տեսանյութ)
Վարչապետ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնում է ԱՄՆ