Անձրևի համար աղոթող ֆերմերի լուսանկարը հուզել է համացանցի օգտատերերին
Վիրտուալ տիրույթում մեծ տարածում է գտել երաշտի հետևանքով ցամաքած ջրամբարի տարածքում անձրևի համար աղոթող ֆերմերի լուսանկարը:
Ինչպես նշում է Daily Mail-ը, այն արվել է Ավստրալիայի Նոր Հարավային Ուելս նահանգում, որտեղ գրանցվել է վերջին 30 տարվա ընթացքում ամենասաստիկ երաշտը:
Լուսանկարի հեղինակը հուսահատ ֆերմերի դուստրն է՝ Ռոնդա Քինգը:
«Երաշտի հետևանքները: Առավոտյան տեսա՝ ինչպես է 83-ամյա հայրս անձրևի համար աղոթում ցամաքած ջրամբարի հատակին»,- նշել է կինը:
Նա պատմել է, որ ինքն ու տեսողությունը կիսով չափ կորցրած հայրը ստիպված են խոշոր եղջերավոր անասունների հոտին տանել այն հատուկենտ վայրերը, որտեղ դեռևս խմելու ջուր կա:
Աղբյուրը հավելում է, որ Նոր Հարավային Ուելսի տարածքի 99%-ում երաշտ է գրանցվել:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց
Մոսկվայում մեկնարկել է ԱՊՀ ԱԽ քարտուղարների հանդիպումը. Հայաստանը ևս մասնակցում է
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
800-ամյա Շնադից դղյակը վաճառքի է հանվել ընդամենը 1 եվրոյով