ՌԴ դեսպանին կանչել են Ֆինլանդիայի ԱԳՆ
Ռուսաստանի դեսպան Պավել Կուզնեցովին կանչել են Ֆինլանդիայի ԱԳՆ՝ GPS սկանդալի համար՝ տեղեկացնում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով երկրի ԱԳ նախարար Տիմո Սոյնիին, ով համապատասխան հայտարարություն է արել STT գործակալությանը։
Ավելի վաղ ԶԼՄ-ները հայտնել էին, որ հոկտեմբերի 16-ից մինչեւ նոյեմբերի 7-ը ՆԱՏՕ-ի զորավարժությունների ժամանակ խափանումներ են եղել։
Երկուշաբթի օրը Ֆինլանդիայի վարչապետ Յուխա Սիպիլյան հնարավոր համարեց, որ Ռուսաստանը գուցե մասնակից է այդ խափանումներին։ Նմանատիպ հայտարարությամբ երեքշաբթի հանդես եկավ Նորվեգիայի ՊՆ-ն։ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգն իր հերթին հրաժարվեց մեկնաբանություններից։ Ընդ որում, ռազմաքաղաքական դաշինքում այդ խափանումները վտանգավոր եւ անպատասխանատու են համարել։
Հետագայում հայտնի դարձավ, որ Ռուսաստանն ու Ֆինլանդիան քննարկում են GPS-ի աշխատանքում խափանումները։
Մեկնաբանելով խափանումների հետ կապված իրավիճակը՝ Կրեմլում նշել են, որ ոչինչ չգիտեն դրանց հետ Ռուսաստանի կապի մասին։ Դմիտրի Պեսկովն այդ կապակցությամբ ասել է, թե այսօր Մոսկվայի վրա «բոլոր մահացու եւ այլ մեղքերը» բարդելու միտում կա։
Իր հերթին սենատոր Ֆրանց Կլինցեւիչը նշված խափանումները «տարրական ոչ պրոֆեսիոնալիզմի» արդյունք է անվանել։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց
Մոսկվայում մեկնարկել է ԱՊՀ ԱԽ քարտուղարների հանդիպումը. Հայաստանը ևս մասնակցում է
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
800-ամյա Շնադից դղյակը վաճառքի է հանվել ընդամենը 1 եվրոյով