Ռամոսի գոլի շնորհիվ «Ռեալը» կամային հաղթանակ տարավ եւ շրջանցեց «Բարսելոնային»
Ֆուտբոլի Իսպանիայի առաջնության 27-րդ տուրում Մադրիդի «Ռեալը» սեփական դաշտում 2:1 հաշվով կամային հաղթանակ տարավ «Բետիսի» նկատմամբ եւ, շրջանցելով այս տուրում պարտություն կրած «Բարսելոնային», բարձրացավ առաջին տեղ:
«Ռեալն» ուներ ոչ մեծ առավելություն, բայց հաշիվը 25-րդ րոպեին բացեցին հյուրերը: Կոստառիկացի դարպասապահ Կեյլոր Նավասի անվան դիմաց գրանցվեց ինքնագոլ: Առաջին խաղակեսի վերջնամասում Արքայական ակումբը մեծացրեց ճնշումը եւ հավասարեցրեց հաշիվը Կրիշտիանու Ռոնալդուի գոլի շնորհիվ:
Երկրորդ խաղակեսում 2 թիմերն էլ փորձում էին զարգացնել հաջողությունը, բայց գոլ խփել չէր հաջողվում: 78-րդ րոպեին «Բետիսը» մնաց 10 խաղացողներով, իսկ րոպեներ անց մադրիդցիները նաեւ առաջ անցան հաշվի մեջ: Անկյունային հարվածի խաղարկման արդյունքում հաղթական գոլ խփեց իսպանացի պաշտպան Սերխիո Ռամոսը:
Զինեդին Զիդանի թիմը 2 միավոր առաջ անցավ «Բարսելոնայից», որից մեկ խաղ էլ պակաս է անցկացրել:
Իսպանիայի առաջնություն, 27-րդ տուր
«Ռեալ» - «Բետիս»՝ 2:1
Կրիշտիանու Ռոնալդու, 41, Սերխիո Ռամոս, 81 – Կեյլոր Նավաս, 25 (ինքնագոլ)
Կրիստիանո Պիչինի, 78 («Բետիս»)


















































Z համաշխարհային պատերազմը վերադառնում է
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վարդանանց փողոցում
Մադրիդի քաղաքապետարանը ՀՀ դրոշի գույներով լուսավորել է Բիլբաոյի շրջանաձև հրապարակի շատրվանը
Առանձին շրջաններում սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ
Լույսն ամենաթանկ նվերն է, որ կարող ես տալ մարդուն
Արգենտինան ներկայացնող Արսեն Ջուլֆալակյանը ոսկե մեդալ նվաճեց
Շարունակում ենք ստուգայցերը ՊՆ զորամասեր (տեսանյութ)
ՀՀ անկախության տոնին նվիրված համերգը՝ Հանրապետության հրապարակում (տեսանյութ)
ԱՄՆ-ը աշխատում է Բելառուսից կալիումական պարարտանյութերի ձեռքբերման խոշոր գործարքի ուղղությամբ
Սպիտակ տունը գործարկել է Trump TV-ն