Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Ձեռքի տեսքով կախազարդը կարող է պատկերել Աստծո ձեռքը ՀԱՊԿ-ը Հայաստանի և Ադրբեջանի միջև համապարփակ խաղաղության համաձայնագրի շուտափույթ կնքման հույս ունի Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Գերտ Յան Կուպմանի հետ (տեսանյութ) Սպանելու դիտավորություն չի ունեցել Հայկ Սարգսյանի և Նարեկ Նալբանդյանի հետ կապված՝ ՔԿ-ում վարույթներ կան Ամերիկացի ռեփեր P.Diddy ազատ կարձակվի լավ վարքագծի համար Ռանչպար տանող կամրջի վերականգնման աշխատանքներն ավարտական փուլում են Ընդդիմությունը, չծանոթանալով նախագծի բովանդակությանը, ի սկզբանե «ոչ»-ի քարոզարշավ է անում. Գալյան Քննարկվել են ՀՀ էներգետիկ համակարգի արդիականացմանն ուղղված հնարավոր համագործակցության հեռանկարները Թուրքիան և Հարավային Կորեան ատոմային էներգետիկայի ոլորտում փոխըմբռնման հուշագիր են ստորագրել Նեթանյահուն կոչ է արել ձևավորել ընդլայնված կոալիցիոն կառավարություն՝ առանց արաբական կուսակցությունների Գոռավանում կասեցվել է «Չանախ» պանրի արտադրությունը

Ձեռքի տեսքով կախազարդը կարող է պատկերել Աստծո ձեռքըՀԱՊԿ-ը Հայաստանի և Ադրբեջանի միջև համապարփակ խաղաղության համաձայնագրի շուտափույթ կնքման հույս ունիՆիկոլ Փաշինյանը հանդիպել է Գերտ Յան Կուպմանի հետ (տեսանյութ)Սպանելու դիտավորություն չի ունեցելՀայկ Սարգսյանի և Նարեկ Նալբանդյանի հետ կապված՝ ՔԿ-ում վարույթներ կանԱմերիկացի ռեփեր P.Diddy ազատ կարձակվի լավ վարքագծի համարՌանչպար տանող կամրջի վերականգնման աշխատանքներն ավարտական փուլում ենԸնդդիմությունը, չծանոթանալով նախագծի բովանդակությանը, ի սկզբանե «ոչ»-ի քարոզարշավ է անում. ԳալյանՔննարկվել են ՀՀ էներգետիկ համակարգի արդիականացմանն ուղղված հնարավոր համագործակցության հեռանկարներըԹուրքիան և Հարավային Կորեան ատոմային էներգետիկայի ոլորտում փոխըմբռնման հուշագիր են ստորագրելՆեթանյահուն կոչ է արել ձևավորել ընդլայնված կոալիցիոն կառավարություն՝ առանց արաբական կուսակցություններիԳոռավանում կասեցվել է «Չանախ» պանրի արտադրությունըԱրարատի նախկին մարզպետին պատկանող հողամասերի ձեռքբերման գործընթացում հայտնաբերվել է մի շարք խախտումներՄԻԵԴ-ի Մեծ պալատը մերժել է Ադրբեջանի ներկայացրած գանգատը՝ հօգուտ հայ դիմումատուների կայացված ՄԻԵԴ-ի վճռի դեմԴժվար մրցակցություն Amazon-ի ու Apple-ի հարթակների հետՀՀ գլխավոր դատախազության պատվիրակությունը ճանաչողական այցով մեկնել է ՍտրասբուրգՖինանսների նախարարը ԱԺ-ում ներկայացրել է 2027-ի պետբյուջեի օրենքի նախագծով մի շարք գերատեսչությունների տրամադրվելիք գումարները Բոլորն ասում են՝ ուժ չկա, ռեսուրսներ չկան, բոլորը հոգնել ենՕդի ջերմաստիճանը նոյեմբերի 5-7-ին աստիճանաբար կնվազիԵս միշտ քաղաքապետերին համարել եմ քաղաքականության հերոսներԿարդալ թղթի՞ց, թե՞ էկրանից․ ինչպե՞ս է ազդում ընթերցանության ձևն ուղեղի աշխատանքի վրա Բարսելոնան շարունակում է պայքարել ամենաբարձր տիտղոսների համարԻնքնաթիռի կործանման պատճառը դեռ հայտնի չէԱյժմ պատերազմը կանխելու քայլերը կախված են ԱՄՆ-իցԽամենեիի գտնվելու վայրը գաղտնի է պահվում՝ անվտանգությունից ելնելովԶապորոժիեի մարզում հումանիտար օգնության կենտրոնին ռուսական հարվածների հետևանքով 29 մարդ է զոհվելՎարչապետ Փաշինյանը հանդիպում է ունեցել Ռոբերտա Մեցոլայի հետ (տեսանյութ)ՀՀ ԿԲ խորհուրդը որոշել է բարձրացնել քաղաքականության տոկոսադրույքը 0.25 տոկոսային կետով՝ սահմանելով 7.0%Սրբուհի Գալյանը՝ ՔԿՀ-ներում մահվան դեպքերի մասինԻնչպե՞ս ստանալ նոր կենսաչափական անձնագիր և նույնականացման քարտ․ տեղի կունենա Նելլի Դավթյանի և Ռեջիս Բուշյեի համատեղ ասուլիսըԹեհրանի հրթիռները կարող են հասնել նաև ԵվրոպաԳրենլանդիայի մասին հայտարարությունները դիտարկում եմ Թրամփին բնորոշ հաղորդակցման ոճի համատեքստումՎարչապետը ժամանել է Բրյուսել (տեսանյութ)Մի շարք արդյունավետ խորհրդակցություններ ենք ունեցել իրանական կողմի հետՎարչապետն աշխատանքային այցով ժամանել է ԲրյուսելԻ՞նչ գիտենք մեր նոր անձնագրի մասին (տեսանյութ)Քննարկվել են պաշտպանության ոլորտում Հայաստանի և Վրաստանի միջև համագործակցությանը և անվտանգությանը վերաբերող հարցերԴատավոր Գևորգ Մանուկյանին նկատողություն է հայտարարվել (տեսանյութ)Հայաստանի Հանրապետությունը երբեք չի հրաժարվելու իր շահերի պաշտպանությունն իրականացնել միջազգային որևէ ատյանումԽավիեր Տեբասը հերթական անգամ կոշտ քննադատության է ենթարկել Մադրիդի Ռեալի ղեկավարությանըՌուսաստանը և Ուկրաինան շարունակում են փոխադարձ հարվածներըՔրեակատարողական հիմնարկներում տեղադրվել են տեսահսկողական համակարգերԱմերիկացիները նոյեմբերի 3-ին կմասնակցեն ԱՄՆ Կոնգրեսի միջանկյալ ընտրությունների2027-ին շարունակվելու են նոր Սահմանադրության նախագծի մշակման աշխատանքները. Սրբուհի ԳալյանՍևանա լճի բացարձակ նիշից ցածր 81 հողամասերում ապամոնտաժվել է 238 շենք- շինությունՖրանսիան թալիբների հետ բանակցում է աֆղանստանցի միգրանտների արտաքսման շուրջՀամիկ Սայադյանը նոյեմբերի 23-ից կնշանակվի Չինաստանում ՀՀ ռազմական կցորդՊարտադի՞ր է փոխարինել գործող փաստաթղթերը. ՆԳՆ-ն իրազեկում է (տեսանյութ)Արենի համայնքին կհատուցվի 5 միլիոն 251 հազար դրամՖինանսների նախարարի անունով կեղծ օգտահաշիվներ են բացվել
Վերլուծական

Ո՞վ է «Իմ քայլի» վերջը

Օրերս պարզ դարձավ դեկտեմբերի 9-ին կայանալիք արտահերթ Խորհրդարանական ընտրություններում մասնակից ուժերի ցուցակներում ընդգրկված թեկնածուների անունները։ Ըստ երևույթին, ամենաանակնկալայինը «Իմ քայլը» դաշինքի ցուցակն է, որտեղ ընդգրկված է 183 անձ՝ զգալի մասը երիտասարդներ եւ քաղաքական ու մասնագիտական ճանապարհ չանցած անձինք։

Ավելի ճիշտ, փողոցներում Նիկոլ Փաշինյանի հետ քայլած մի քանի կիլոմետրը ցուցակում ընդգրկվածների մեծ մասի կենսագրության առանցքային դրվագներից է, նրանց լրջագույն փորձի դրսևորումը․ եթե իհարկե չհաշվենք հեղափոխությունից հետո նրանց շռայլված պաշտոնները։

Հետաքրքիրն այն է, որ Նիկոլ Փաշինյանի 27-ամյա եղբորորդի Սիփան Փաշինյանն ու Աննա Հակոբյանի եղբայրը՝ Հրաչյա Հակոբյանը վերջից երկրորդ և երրորդ տեղերում են, իսկ նրանցից առաջ մեկ այլ երիտասարդ է՝ Նարեկ Մկրտչյանը, ում նույնիսկ հարազատ կուսակցությունում գրեթե չեն ճանաչում։ Ասում են՝ նա ցուցակում է զուտ այն բանի համար, որ ՔՊ նախընտրական ցուցակը չսկսվի և չավարտվի Փաշինյան ազգանվամբ։

Կարելի է պատկերացնել, որքան երկար են պայքարել այդ վերջին տեղի համար երիտասարդ Սիփան Փաշինյանը եւ ոչ պակաս երիտասարդ Հրաչյա Հակոբյանը: Պայքարեցին, բայց պարզվեց «Իմ քայլի» վերջը ոչ թե նրանք են, այլ Նարեկը, որին որեւէ մեկը չի էլ ճանաչում:

«Իմ քայլը» դաշինքի առաջին համարներում ներգրավված են հիմնականում նախարարներ, մարզպետներ, որոշ դեպքերում՝ փոխնախարարներ։ Եվ այս կադրային կարկառուն դեմքերից շատերին արդեն իսկ հասցրել ենք ճանաչել իրենց մտավոր «բացառիկ» ունակությունների ցուցադրման ժամանակ, որոշներին՝ իրենց «նախարարական» անհեռանկար քայլերով, իսկ որոշների անուններն արդեն իսկ շրջանառվել են կոռուպցիոն գործարքներում, ոմանց էլ գիտենք՝ որպես Փաշինյանի՝ ոչ կոմպետենտ կադրեր։ Ինչևէ։

Ակնկալվում է, որ Խորհրդարանում մեծամասնություն ձևավորելուց հետո նախարարական և մարզպետական այս ողջ աստղաբույլը կրկին կվերադառնան գործադիր մարմին՝ իրենց պաշտոններին։ Այդ դեպքում, հետաքրքիր է՝ ովքե՞ր են լինելու մեր պատգամավորները։

Սա շատ լուրջ և ցավոտ հարց է։

Ցուցակում քիչ չեն մարդիկ, ովքեր «Իմ քայլ»-ում են հայտնվել միայն նրա համար, որ կարողացել են ժամանակին կողմնորոշվել։ Ամենաթարմ օրինակը նախկին «Լույս»-ական Հայկ Կոնջոյանն է։ «Իմ քայլը» դաշինքում են նաև նախկին ՀՀԿ-ական ծանրամարտիկ Առաքել Միրզոյանը, ըմբշամարտիկ Արսեն Ջուլֆալակյանը։

«Իմ քայլում» լրագրողների և լրատվական դաշտի նախկին և ներկա ներկայացուցիչների մի ողջ համաստեղություն է՝ Լենա Նազարյան, Սիսակ Գաբրիելյան, Թագուհի Թովմասյան, Զարուհի Բաթոյան, Հայկ Գևորգյան, Լուսինե Բադալյան, Նարինե Թուխիկյան, Բաբկեն Թունյան, Վահագն Թևոսյան, Սարգիս Խանդանյան, Վահագն Հովակիմյան և այլք։

Սա էլ մի առանձին զավեշտ է:

Ցուցակում շատ են անկուսակցականները՝ ցուցակի 36-րդ հորիզոնականում «Թրանսփարենսի ինթերնեյշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի իրավախորհրդատու Հերիքնազ Տիգրանյանն է, Հովհաննես Իգիթյանը և մարտի 1-ի գործով փաստահավաք խմբի նախագահ Անդրանիկ Քոչարյանը ևս ցուցակում են` 47 և 46 հորիզոնականներում:

Ցուցակում ընդգրկվածների մի զգալի մաս, որոնք հիմնականում երիտասարդներ են, աչքի են ընկնում միայն նրանով, որ փողոց են փակել, «քայլ են արել»։ Որպեսզի պարզ լինի ողջ պատկերը, ընդամենը մեկ-երկու անուն նշենք, իսկ դուք փորձեք վերջիններիս մասին համացանցում կկարդալ․

• փողոցներ փակելու մեջ «մասնագիտացած» Մարիա Կարապետյան,

• վարչապետի օգնական Արեն Մկրտչյան, ում կենսագրությունը՝ հատկապես վարչապետի օգնականի համար, բավական ուշագրավ է, խորհուրդ ենք տալիս անպայման «գուգլել» ու ծանոթանալ,

• Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյան, ով մինչև Նոր Կյանքի գյուղապետ լինելը, երեք տարի Ռուսաստանի դաշնությունում արտագնա աշխատանքի է մեկնած եղել (խոպան), որը Կառավարության կայքում վերաձևակերպվել է՝ որպես ձեռնարկատիրական գործունեություն։

Այս մարդիկ են առաջիկա Խորհրդարանում մեր փոխարեն որոշում կայացնողները, մարդիկ, որոնց ծանրակշիռ հատվածը չունի որևէ անցած ճանապարհ (եթե չհաշվենք Փաշինյանի թիկունքում մի քանի կիլոմետր քայլելը), մինչև հեղափոխությունը չի զբաղեցրել որևէ պետական պաշտոն, իր կյանքի ընթացքում չի ստեղծել որևէ արժեք (եթե ստատուս ու հոդվածներ գրելը չհամարենք արժեք), նույնիսկ նորմալ կրթություն ու աշխատանքային փորձ չունի։ Այս մարդիկ են մեր անունից բյուջե հաստատելու, օրենքներ գործադրելու, տնտեսական զարգացման ուղենիշ սահմանելու, ի վերջո՝ որոշելու Արցախի ճակատագիրը․․․․այս 20-30 տարեկան անձինք։

Գրիգոր Հայրապետյան

Top-News.am