Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Ձեռքի տեսքով կախազարդը կարող է պատկերել Աստծո ձեռքը ՀԱՊԿ-ը Հայաստանի և Ադրբեջանի միջև համապարփակ խաղաղության համաձայնագրի շուտափույթ կնքման հույս ունի Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Գերտ Յան Կուպմանի հետ (տեսանյութ) Սպանելու դիտավորություն չի ունեցել Հայկ Սարգսյանի և Նարեկ Նալբանդյանի հետ կապված՝ ՔԿ-ում վարույթներ կան Ամերիկացի ռեփեր P.Diddy ազատ կարձակվի լավ վարքագծի համար Ռանչպար տանող կամրջի վերականգնման աշխատանքներն ավարտական փուլում են Ընդդիմությունը, չծանոթանալով նախագծի բովանդակությանը, ի սկզբանե «ոչ»-ի քարոզարշավ է անում. Գալյան Քննարկվել են ՀՀ էներգետիկ համակարգի արդիականացմանն ուղղված հնարավոր համագործակցության հեռանկարները Թուրքիան և Հարավային Կորեան ատոմային էներգետիկայի ոլորտում փոխըմբռնման հուշագիր են ստորագրել Նեթանյահուն կոչ է արել ձևավորել ընդլայնված կոալիցիոն կառավարություն՝ առանց արաբական կուսակցությունների Գոռավանում կասեցվել է «Չանախ» պանրի արտադրությունը

Ձեռքի տեսքով կախազարդը կարող է պատկերել Աստծո ձեռքըՀԱՊԿ-ը Հայաստանի և Ադրբեջանի միջև համապարփակ խաղաղության համաձայնագրի շուտափույթ կնքման հույս ունիՆիկոլ Փաշինյանը հանդիպել է Գերտ Յան Կուպմանի հետ (տեսանյութ)Սպանելու դիտավորություն չի ունեցելՀայկ Սարգսյանի և Նարեկ Նալբանդյանի հետ կապված՝ ՔԿ-ում վարույթներ կանԱմերիկացի ռեփեր P.Diddy ազատ կարձակվի լավ վարքագծի համարՌանչպար տանող կամրջի վերականգնման աշխատանքներն ավարտական փուլում ենԸնդդիմությունը, չծանոթանալով նախագծի բովանդակությանը, ի սկզբանե «ոչ»-ի քարոզարշավ է անում. ԳալյանՔննարկվել են ՀՀ էներգետիկ համակարգի արդիականացմանն ուղղված հնարավոր համագործակցության հեռանկարներըԹուրքիան և Հարավային Կորեան ատոմային էներգետիկայի ոլորտում փոխըմբռնման հուշագիր են ստորագրելՆեթանյահուն կոչ է արել ձևավորել ընդլայնված կոալիցիոն կառավարություն՝ առանց արաբական կուսակցություններիԳոռավանում կասեցվել է «Չանախ» պանրի արտադրությունըԱրարատի նախկին մարզպետին պատկանող հողամասերի ձեռքբերման գործընթացում հայտնաբերվել է մի շարք խախտումներՄԻԵԴ-ի Մեծ պալատը մերժել է Ադրբեջանի ներկայացրած գանգատը՝ հօգուտ հայ դիմումատուների կայացված ՄԻԵԴ-ի վճռի դեմԴժվար մրցակցություն Amazon-ի ու Apple-ի հարթակների հետՀՀ գլխավոր դատախազության պատվիրակությունը ճանաչողական այցով մեկնել է ՍտրասբուրգՖինանսների նախարարը ԱԺ-ում ներկայացրել է 2027-ի պետբյուջեի օրենքի նախագծով մի շարք գերատեսչությունների տրամադրվելիք գումարները Բոլորն ասում են՝ ուժ չկա, ռեսուրսներ չկան, բոլորը հոգնել ենՕդի ջերմաստիճանը նոյեմբերի 5-7-ին աստիճանաբար կնվազիԵս միշտ քաղաքապետերին համարել եմ քաղաքականության հերոսներԿարդալ թղթի՞ց, թե՞ էկրանից․ ինչպե՞ս է ազդում ընթերցանության ձևն ուղեղի աշխատանքի վրա Բարսելոնան շարունակում է պայքարել ամենաբարձր տիտղոսների համարԻնքնաթիռի կործանման պատճառը դեռ հայտնի չէԱյժմ պատերազմը կանխելու քայլերը կախված են ԱՄՆ-իցԽամենեիի գտնվելու վայրը գաղտնի է պահվում՝ անվտանգությունից ելնելովԶապորոժիեի մարզում հումանիտար օգնության կենտրոնին ռուսական հարվածների հետևանքով 29 մարդ է զոհվելՎարչապետ Փաշինյանը հանդիպում է ունեցել Ռոբերտա Մեցոլայի հետ (տեսանյութ)ՀՀ ԿԲ խորհուրդը որոշել է բարձրացնել քաղաքականության տոկոսադրույքը 0.25 տոկոսային կետով՝ սահմանելով 7.0%Սրբուհի Գալյանը՝ ՔԿՀ-ներում մահվան դեպքերի մասինԻնչպե՞ս ստանալ նոր կենսաչափական անձնագիր և նույնականացման քարտ․ տեղի կունենա Նելլի Դավթյանի և Ռեջիս Բուշյեի համատեղ ասուլիսըԹեհրանի հրթիռները կարող են հասնել նաև ԵվրոպաԳրենլանդիայի մասին հայտարարությունները դիտարկում եմ Թրամփին բնորոշ հաղորդակցման ոճի համատեքստումՎարչապետը ժամանել է Բրյուսել (տեսանյութ)Մի շարք արդյունավետ խորհրդակցություններ ենք ունեցել իրանական կողմի հետՎարչապետն աշխատանքային այցով ժամանել է ԲրյուսելԻ՞նչ գիտենք մեր նոր անձնագրի մասին (տեսանյութ)Քննարկվել են պաշտպանության ոլորտում Հայաստանի և Վրաստանի միջև համագործակցությանը և անվտանգությանը վերաբերող հարցերԴատավոր Գևորգ Մանուկյանին նկատողություն է հայտարարվել (տեսանյութ)Հայաստանի Հանրապետությունը երբեք չի հրաժարվելու իր շահերի պաշտպանությունն իրականացնել միջազգային որևէ ատյանումԽավիեր Տեբասը հերթական անգամ կոշտ քննադատության է ենթարկել Մադրիդի Ռեալի ղեկավարությանըՌուսաստանը և Ուկրաինան շարունակում են փոխադարձ հարվածներըՔրեակատարողական հիմնարկներում տեղադրվել են տեսահսկողական համակարգերԱմերիկացիները նոյեմբերի 3-ին կմասնակցեն ԱՄՆ Կոնգրեսի միջանկյալ ընտրությունների2027-ին շարունակվելու են նոր Սահմանադրության նախագծի մշակման աշխատանքները. Սրբուհի ԳալյանՍևանա լճի բացարձակ նիշից ցածր 81 հողամասերում ապամոնտաժվել է 238 շենք- շինությունՖրանսիան թալիբների հետ բանակցում է աֆղանստանցի միգրանտների արտաքսման շուրջՀամիկ Սայադյանը նոյեմբերի 23-ից կնշանակվի Չինաստանում ՀՀ ռազմական կցորդՊարտադի՞ր է փոխարինել գործող փաստաթղթերը. ՆԳՆ-ն իրազեկում է (տեսանյութ)Արենի համայնքին կհատուցվի 5 միլիոն 251 հազար դրամՖինանսների նախարարի անունով կեղծ օգտահաշիվներ են բացվել
Կարծիք

Մի սպանեք «Հրազդան» մարզադաշտը, այն սովորական կառույց չէ

ՀՖՖ նորընտիր նախագահ Արթուր Վանեցյանը նոյեմբերի 12-ին ակնարկեց, ավելի ճիշտ շատ հստակ ասաց, որ «Հրազդան» մարզադաշտ որպես այդպիսին մենք այլեւս չունենք:

«Հրազդան» մարզադաշտը 26 միլիոնով գրավ է դրված բանկում: Վանեցյանն անգամ շեշտեց, որ անգամ գրավից հանելուց հետո այն կրկին ըստ նշանակության օգտագործելը շատ բարդ կլինի:

ՀՖՖ նախագահն ասաց, որ վերակառուցման համար անհրաժեշտ կլինի շատ ավելին, քանի գրավն է՝ մի քանի տասնյակ մլն դոլարներ: Բացի այդ՝ փաստ չէ, որ վերակառուցումից հետո ՖԻՖԱ-ն ու ՈՒԵՖԱ-ն թույլ կտան այնտեղ հանդիպումներ անցկացնել:

«Այն մի շարք առումներով չի համապատասխանում միջազգային չափորոշիչներին, օրինակ, ճանապարհներն են նեղ, տեղանքն է անհարմար»:

Սկսենք նրանից, որ ուզում եք ոչ թե մեկ, այլ տասը մարզադաշտ կառուցեք, բայց դա չի նշանակում, որ դուք այդպես հանգիստ կարող եք վերջնականապես սպանել մեր սիրելի մարզադաշտը, որը սովորական մարզադաշտ չէ: Նա, ով ֆուտբոլ սիրել է, սիրում է, գոնե մի անգամ մանուկ հասակում հոր ձեռքը բռնած գնացել է այդ հրաշք մարզադաշտը, կվկայի, որ «Հրազդանը» սովորական մարզադաշտերից չէ:

«Հրազդանում» սերունդներ են մեծացել: «Հրազդանի» կողքով անցնելիս, երբ հաջողացնում էինք կանաչ խոտածածկը տեսնել փշաքաղվում էինք հուզմունքից, իսկ երբ խաղի օրը հորդ ձեռքը բռնած, ընկերոջդ հետ, արդեն քո զավակի հետ քայլում էիր դեպի մարզադաշտ տասնյակ հազարավոր մարդկանց հետ, հուզմունքն ու հպարտությունը խառնվում էին իրար: 

Մինչեւ հիմա էլ «Հրազդանի» կողքով անցնելիս այդ նույն զգացողությունները մնացել են, եւ մնացել էր հույսը, որ մի օր «Հրազդանը» կվերադարձվի իսկական տերերին: Մինչեւ հիմա «Հրազդանի» կողքով անցնելիս անցյալն ենք փնտրում, հիշում այն օրերը, երբ տասնյակ հազարավոր մարդիկ սպասումով մարզադաշտ էին գալիս, իսկ հետո ոգեւորված, տխուր կամ բարկացած դուրս գալիս մարզադաշտից:

Հիմա ոմանք ուզում են ավերել մարզադաշտը, գողանալ մեր անցյալը, ճիշտ այնպես, ինչպես մի օր գողացան քաղաքի խորհրդանիերից մեկը՝ Երիտասարդական պալատը, կամ ուզում են գողանալ Հայաստանի խորհրդանիշերից մեկը՝ «Զվարթնոց» օդանավակայանի հին շենքը:

Մի՞թե մենք այն ժողովուրդներից ենք, որ կանգնած ենք զարգացման ամենաստորին աստիճանների վրա, որ այսքան թքած ունենք մեր անցյալի վրա: Անցյալը միայն ցեղասպանությունը չի կարող լինել, որ այդպես կառչել ու մնացել ենք այդ ողբերգությունից: Անցյալը կարող է եւ մարզադաշտը, պալատը կամ օդանավակայանի շենքը լինել: Անցյալ, որը մեզ ուղեկցում է դեպի ապագա:

Որքա՞ն օտար պետք է լինես ֆուտբոլից, որ կարողանաս հանգիստ ասել, թե «Հրազդանն» այլեւս մարզադաշտ չի կարող ծառայել: Իսկ գուցե արդեն ծրագիր կա, որ մարզադաշտի տեղում, այսպես կոչված, էլիտար բազմաբնակարան շենքեր, ռեստորաններ  կամ մոլեր պետք է կառուցվե՞ն: Գուցե մեկն արդեն ասել է, թե՞ հիմար եք, ինչ եք, որ այս թանկ տեղում մարզադաշտ թողեք՝ շենքեր սարքեք հսկայական գումարներ աշխատեք, թքած, թե կքանդեք, կոչնչացնեք մի մեծ պատմություն:

Թքած, թե «Արարատն» այդ մարզադաշտում է չեմպիոն դարձել, գրավել երկրորդ տեղ, դարձել գավաթակիր, այդ մարզադաշտում է Անդրեասյանը պատմական գոլը խփել Մյունխենի «Բավարիային», Խորեն Հովհաննիսյանը բազմաթիվ գեղեցիկ գոլեր խփել՝ այդ թվում Բաքվի «Նեվթչի» թիմին, Կոլինան իր առաջին խաղը դատել, Համլետ Մխիթարյանը՝ Հենրիխի հայրը մի խաղում չորս գոլ խփել Մոսկվայի «Դինամոյի» դարպասը:

Հիմա Խորեն Հովհաննիսյանը, մեր մյուս ներկա եւ նախկին ֆուտբոլիստները, այդ թվում եւ հավաքականի ֆուտբոլիստները՝ Հենրիխ Մխիթարյանի գլխավորությամբ պետք է պետությունից, ՀՖՖ-ից պահանջեն շատ արագ վերականգնել, վերակառուցել «Հրազդան» մարզդաշտը:

Ինչ վերաբերում է ՖԻՖԱ-ին եւ ՈՒԵՖԱ-ին, ապա պետք չէ ՀՀ քաղաքացիներին միամիտների կամ հիշողություն չունեցողների տեղ դնել: Հավատացեք ոչ բոլորն են այդպիսին: «Հրազդան» մարզադաշտում ՖԻՖԱ-ն եւ ՈՒԵՖԱ-ն թույլատրել է հավաքականի մակարդակով պաշտոնական հանդիպումներ անցկացնել: Անգամ դեռ վերջին տարիներին են խաղեր անցկացվել: Մի՞թե մոռացել եք «Հայաստան-Թուրքիա», «Հայաստան-Իտալիա» հանդիպումները:

Ինչ վերաբերում է ճանապարհներին, ապա ցածր դասարանի դպրոցականներն էլ կվկայեն, որ դեպի «Հրազդան» մարզադաշտ տանող ճանապարհները շատ ավելի լայն են, քան Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտ տանող Չարենցի, Նար-Դոսի կամ Վարդանանց փողոցները:

Եւ հետո, ինչպես նախկինում, այնպես էլ հիմա ֆուտբոլային հանդիպումների օրերին ֆուտբոլասերները մեծ հաճույքով կգան ոտքով, այդ թվում Հրազդանի ձորում կառուցված ճանապարհներով:

Մի սպանեք «Հրազդան» մարզադաշտը, այն սովորական մարզադաշտ չէ: Տարիներ առաջ մի ռուս զբոսաշրջիկ խնդրեց ցույց տալ «Հրազդան» մարզադաշտ տանող ճանապարհը, երբ Սուրբ Սարգիս եկեղեցու մոտից նրան ցույց տվեցի երեւացող մարզադաշտը, նրա աչքերը երջանկությունից փայլում էին: «Ես երեխա ժամանակից երազել էի տեսնել այս մարզադաշտը»,- հուզված եւ շատ ուրախ ասաց նա: Սա ռուս ֆուտբոլասերը, իսկ մի՞թե մենք թքած ունենք մեր պատմության եւ հիշողությունների վրա:

Եւ վերջին հաշվով «Հրազդանը» ոչ միայն մարզադաշտ է, այլ պատմաճարտարապետական իսկական հուշարձան: Ինչ ուզում եք՝ արեք, ինչպես ուզում եք՝ արեք, որքան գումար անհրաժեշտ է՝ ծախսեք, բայց «Հրազդան» մարզադաշտը պետք է մնա որպես «Հրազդան» մարզադաշտ:

Գեղամ Նազարյան

Top-News.am