Ջոն Քենեդիի սվիտերը վաճառվել է 34 հազար դոլարով
ԱՄՆ-ի 35-րդ նախագահ Ջոն Քենեդիի անձնական իրերը վաճառքի են հանվել օնլայն աճուրդում։ Հատուկ ուշադրության է արժանացել սադափե կոճակներով կարմիր սվիտերը, որի պատմությունն իսկապես արտասովոր է։
Սվիտերը պատկանում էր օպերատոր Հերման Լանգին, որը 1964 թվականին նկարահանել է նախագահի այրի Ժաքլին Քենեդու հետ հարցազրույցը։
Լանգը պատմում էր, որ այդ օրը ցուրտ էր, և նա ստիպված էր կազմակերպիչներից մեկին խնդրել տաք հագուստ։ Լանգին սիրալիր տվեցին փոքր-ինչ մեծ և ոչ սովորական սվիտեր։ Օձիքի ներսում՝ պիտակի վրա կարմիր թելով ասեղնագործած էր հանգուցյալ նախագահի ազգանունը։ Օպերատորն իրեն անհարմար էր զգում Քենեդու հագուստով, որը նա կրել էր Հարվարդի համալսարանում, բայց որոշեց, որ «դա ավելի լավ է, քան մահացու մրսելը»։
Նկարարահանումների ավարտից հետո նա փորձել է վերադարձնել սվիտերը, բայց նրան ասել է, որ այն կարող է պահել իրեն՝ որպես հիշատակ Ջոն Քենեդու մասին։
Նոյեմբերի 8-ին Բոստոնի RR աճուրդում ամերիկյան լեգենդար նախագահի հարվարդյան կարդիգանը ձեռք է բերվել 34 141 դոլարով ։
Աճուրդում վաճառվել են նաև Քենեդու ստորագրությամբ հարսանեկան նկար ՝10 003 դոլարով, Վիետնամում ծառայելու ժամանակ նրա նշումները՝ 24 504 դոլարով։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց
Մոսկվայում մեկնարկել է ԱՊՀ ԱԽ քարտուղարների հանդիպումը. Հայաստանը ևս մասնակցում է
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
800-ամյա Շնադից դղյակը վաճառքի է հանվել ընդամենը 1 եվրոյով