CNN-ը դատի է տվել Թրամփին
CNN հեռուստաընկերության ներկայացուցիչները ընկերության լրագրողի հավատարմարգրման հետ կապված միջադեպի պատճառով դատական հայց են ներկայացրել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Սպիտակ տան բարձրաստիճան պաշտոնյաների դեմ: Համապատասխան հայտարարությունը հրապարակվում է CNN կայքում:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ CNN-ի թղթակից Ջիմ Աքոստան զրկվել է Սպիտակ տանը հավատարմագրված լինելու իրավունքից՝ մամուլի ասուլիսում Թրամփի հետ բանավեճի մեջ մտնելու պատճառով:
Հայցի հեղինակները համարում են, որ Սպիտակ տան ներկայացուցիչները խախտել են ԱՄՆ-ի Սահմանադրության մեջ առկա երկու փոփոխություն՝ առաջինը (խոսքի ազատություն, կրոնի ազատություն, մամուլի ազատություն, հավաքների ազատություն, միջնորդության իրավունքը) և հինգերորդը (պատշաճ քրեական դատավարության երաշխիքները, նույն հանցագործության համար կրկնակի հետապնդման արգելումը, անձեռնմխելիությունը կիրառելու իրավունքը, ռեկվիզացիայի երաշխիքները):
Նշվում է, որ դատական հայցը ներկայացվել է վեց մարդու դեմ՝ Թրամփի, Սպիտակ տան վարչակազմի ղեկավար Ջոն Քելիի, Սպիտակ տան մամուլի քարտուղար Սառա Սանդերսի, հաղորդակցության կոմիտեի նախագահի օգնական Բիլ Շինի, գաղտնի ծառայության տնօրեն Ջոզեֆ Կլանսինի և գաղտնի ծառայության մի աշխատակցի նկատմամբ, որի անունը ներկայումս անհայտ է:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց
Մոսկվայում մեկնարկել է ԱՊՀ ԱԽ քարտուղարների հանդիպումը. Հայաստանը ևս մասնակցում է
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
800-ամյա Շնադից դղյակը վաճառքի է հանվել ընդամենը 1 եվրոյով