Կրիշտիանու Ռոնալդուն երկվորյակների հայր կդառնա. The Sun
Մադրիդի «Ռեալ» ֆուտբոլային ակումբի և Պորտուգալիայի հավաքականի աստղ Կրիշտիանու Ռոնալդուն շուտով նորից հայր կդառնա. այս անգամ մարզիկը սպասում է երկվորյակների ծննդի: Այս մասին հայտնում է The Sun-ը:
Աղբյուրի հաղորդմամբ` ԱՄՆ-ի արևմտյան ափին բնակվող փոխնակ մայրը շուտով կծննդաբերի Ռոնալդուի երեխաներին: Մարզիկը պատմել է իր ընկերներին, որ երբ երկվորյակները ծնվեն, նրանք կտեղափոխվեն Իսպանիայի մայրաքաղաք Մադրիդի արվարձանում գտնվող առանձնատուն:
«Կրիշտիանուն անհամբեր սպասում է իր ընտանիքի նոր անդամների հետ հանդիպմանը: Նա փորձում է գաղտնի պահել իր անձնական կյանքը, սակայն մոտ ընկերներին պատմել է, որ երկվորյակները շատ շուտով կծնվեն: Նա զգում է, որ եկել է ժամանակը, որ իր որդին եղբայրներ ունենա», - մեջբերում է The Sun-ը անհայտ աղբյուրի խոսքը:
Հայտնի է, որ ֆուտբոլիստն արդեն 6 տարեկան որդի ունի, որը նույնպես ծնվել է փոխնակ մորից:


















































Z համաշխարհային պատերազմը վերադառնում է
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վարդանանց փողոցում
Մադրիդի քաղաքապետարանը ՀՀ դրոշի գույներով լուսավորել է Բիլբաոյի շրջանաձև հրապարակի շատրվանը
Առանձին շրջաններում սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ
Լույսն ամենաթանկ նվերն է, որ կարող ես տալ մարդուն
Արգենտինան ներկայացնող Արսեն Ջուլֆալակյանը ոսկե մեդալ նվաճեց
Շարունակում ենք ստուգայցերը ՊՆ զորամասեր (տեսանյութ)
ՀՀ անկախության տոնին նվիրված համերգը՝ Հանրապետության հրապարակում (տեսանյութ)
ԱՄՆ-ը աշխատում է Բելառուսից կալիումական պարարտանյութերի ձեռքբերման խոշոր գործարքի ուղղությամբ
Սպիտակ տունը գործարկել է Trump TV-ն