Նոր պատժամիջոցներից հետո Իրանը կատարում է միջուկային համաձայնագրի պայմանները
Միջուկային էներգետիկայի միջազգային գործակալությունը (ՄԱԳԱՏԷ) հաստատում է, որ ԱՄՆ-ի նոր պատժամիջոցներից հետո Իրանը շարունակում է կատարել միջուկային ծրագրի հետ կապված Համատեղ համընդգրկուն գործողությունների ծրագրի (ՀՀԳԾ) շրջանակներում իր պարտավորությունները։
Գործակալության տվյալներով՝ հաշվետու ժամանակաշրջանում Իրանում ծանր ջրի պաշարները կազմել են 122,2 տոննա եւ չեն գերազանցել նորմայի չափը՝ 130 տոննան, իսկ հարստացված ուրանի պաշարներըկազմել են 149,4 կգ՝ հաստատված 202,8 կգ նորմայի պայմաններում՝ տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։
Իրանական միջուկային խնդիրը կտրուկ սրվել է ՀՀԳԾ-ից այս տարվա մայիսին ԱՄՆ-ի միակողմանի դուրս գալուց հետո։ Համաձայնագրի մասնակիցներ են մնում Իրանը եւ միջազգային միջնորդների «հնգյակը» (Չինաստան, Ֆրանսիա, Ռուսաստան, Բրիտանիա, Գերմանիա)։
ՄԱԳԱՏԷ-ն իր բոլոր զեկույցներում պարբերաբար ընդգծել է, որ Իրանը պահպանում է համաձայնագրի շրջանակներում իր պարտավորությունները, եւ որ նրա միջուկային գործունեությունն աշխարհում ամենախիստ հսկողության տակ է եւ ենթարկվում է միջուկային ամենակոշտ ստուգումների։ Սրա հետ կապված՝ գործակալությունը Իրանին կոչ է արել շարունակել կատարել իր պարտավորությունները։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց
Մոսկվայում մեկնարկել է ԱՊՀ ԱԽ քարտուղարների հանդիպումը. Հայաստանը ևս մասնակցում է
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
800-ամյա Շնադից դղյակը վաճառքի է հանվել ընդամենը 1 եվրոյով