Ռուսաստանը ձգտում է բարեկամական հարաբերություններ հաստատել մուսուլմանական երկրների հետ. Պուտին
Մոսկվան մեծ կարեւորություն Է տալիս մուսուլմանական աշխարհի երկրների հետ համագործակցությանը: Այդ մասին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը, ասված Է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի ողջույնի նամակում, որը նա հղել Է Մախաչկալայում «Ռուսաստան-իսլամական աշխարհ» ռազմավարական տեսլականի խմբի չորրորդ նիստի մասնակիցներին:
Ուղերձն ընթերցել Է խմբի ղեկավար Թաթարստանի Հանրապետության նախագահ Ռուստամ Միննիխանովը: «Ռուսաստանի Դաշնությունը մեծ նշանակություն Է տալիս մուսուլմանական երկրների հետ բարեկամական կապերի զարգացմանը ինչպես երկկողմ հիման վրա, այնպես Էլ Իսլամական համագործակցության կազմակերպության հետ շփումների շրջանակներում»,-ընդգծվում Է ՌԴ նախագահի ուղերձում:
«Ռուսաստանի եւ իսլամական աշխարհի պետությունների միջեւ հաստատվել Է կառուցողական տնտեսական, գիտատեխնիկական եւ հումանիտար համագործակցություն, ինչպես նաեւ տեղային հակամարտությունների եւ ճգնաժամային իրավիճակների կարգավորմանը միտված գործընկերային փոխգործակցություն: Խմբի ներկայիս հանդիպումը նվիրված Է շատ կարեւոր խնդրի՝ ահաբեկչական եւ ծայրահեղական գաղափարախոսությանը հակազդելուն՝ երիտասարդության հետ աշխատանքի միջոցով, ինչպես նաեւ կրթության եւ լուսավորության ոլորտում ջանքերի կոորդինացմանը»,-նշել Է Պուտինը:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց
Մոսկվայում մեկնարկել է ԱՊՀ ԱԽ քարտուղարների հանդիպումը. Հայաստանը ևս մասնակցում է
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
800-ամյա Շնադից դղյակը վաճառքի է հանվել ընդամենը 1 եվրոյով