Սերժ Սարգսյանի կառավարությունն օրինական էր, գործող կառավարությունն անօրինական է
Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը շեշտում է ՝ Սերժ Սարգսյանի կառավարությունն օրինական էր, բայց ոչ լեգիտիմ, իսկ գործող կառավարությունն անօրինական է, բայց լեգիտիմ։ Նա այս առնչությամբ իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել, մասնավորապես, նշելով. «Օրինական եւ լեգիտիմ հասկացությունների տարբերությունը շատերը լավ չեն ընկալվում, դրա համար երկու օրինակ բերեմ:
Վերջին խորհրդարանը եւ նրա կողմից ձեւավորված Սերժ Սարգսյանի կառավարությունն օրինական էր, բայց ոչ լեգիտիմ: Ընտրությունները անցան առանց էքսցեսների (ընտրակաշառք վերցնելը նույնպես «խաղաղ, ոչ բռնի» գործընթաց է), իսկ պաշտոնական ընդդիմությունը ճանաչեց ընտրությունների արդյունքները, սակայն լեգիտիմ չէր` այսինքն հանրությունը չէր ընդունում, որ տվյալ կառավարությունն իր շահերն է արտահայտում` ուղղակի այլընտրանք չուներ: Մենք տեսանք, թե դա ինչով ավարտվեց:
Հակառակ օրինակը` գործող կառավարությունն անօրինական, այսինքն՝ հակասահմանադրական կերպով էր ձեւավորվել: Ժողովրդի ճնշմամբ խորհրդարանն, իր կամքին հակառակ, ընտրել էր կառավարություն, որն արտահայտում էր ժողովրդի ցանկությունն, այսինքն լեգիտիմ է:
Արդյոք եկող խորհրդարանը եւ նրա կողմից ձեւավորվող կառավարությունը կլինի օրինական ու լեգիտիմ:
Կարծում եմ, որ կլինի օրինական եւ կձեւավորվի առանց խախտումների, սակայն լեգիտիմության հարցը պարզ կդառնա մասնակիցների տոկոսից: Իշխանափոխության հանրային պահանջը
լեգիտիմ դարձրեց գործող կառավարությանը, իսկ հիմա ինչ հանրային պահանջ կա, պարզ չի: Ընտրությունների արագացումը խնդիրներ է առաջացրել, որի հետեւանքով քաղաքական այլընտրանքը բացակայում է:
Ընտրություններին չեն մասնակցի այն մարդիկ, ովքեր չեն տեսնում իրենց տեսակետներն արտահայտող քաղաքական նախագիծը եւ նրանց տոկոսը կորոշի եկող իշխանության լեգիտիմության աստիճանը ու նաեւ դրա հետեւանքները»:


















































Լույսն ամենաթանկ նվերն է, որ կարող ես տալ մարդուն
Z համաշխարհային պատերազմը վերադառնում է
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վարդանանց փողոցում
Մադրիդի քաղաքապետարանը ՀՀ դրոշի գույներով լուսավորել է Բիլբաոյի շրջանաձև հրապարակի շատրվանը
Առանձին շրջաններում սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ
Արգենտինան ներկայացնող Արսեն Ջուլֆալակյանը ոսկե մեդալ նվաճեց
Ով կներկայացնի Հայաստանն այս տարի «Մանկական Եվրատեսիլ» մրցույթում
Շարունակում ենք ստուգայցերը ՊՆ զորամասեր (տեսանյութ)
ՀՀ անկախության տոնին նվիրված համերգը՝ Հանրապետության հրապարակում (տեսանյութ)
Վարչապետ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնում է ԱՄՆ