Չինաստանում կառուցված արտասովոր հյուրանոցը կիսով չափ գետնի տակ է գտնվում (լուսանկարներ)
Հյուրանոցները, որպես կանոն, մրցակցում են հարմարավետ սենյակներով և դրանցից բացվող գեղեցիկ տեսարաններով, սակայն Չինաստանում կառուցված Shimao InterContinental Wonderland հյուրանոցը գերազանցել է բոլոր սպասելիքները:
Ինչպես ներկայացնում է Life.ru-ն, արտասովոր շենքը, որը գտնվում է Շանհայի մոտակայքում, կառուցվել է լքված քարհանքի տարածքում և շրջապատված է ելճով: Հյուրանոցը, որի շինարարությունը 10 տարի է տևել, դռները հյուրերի առաջ կբացի դեկտեմբերի 1-ին: Մեկ տեղանոց համարում մեկ գիշերակացի արժեքը կկազմի 480 դոլար:
Շենքի 16 հարկը տեղակայված է հենց քարհանքի տարածքում, ևս երկու հարկ՝ ակվարիումի տեսքով, գտնվում է 10 մետր խորությամբ: Ստորգետնյա մակարդակում տեղակայված են ինչպես համարներ, այնպես էլ ռեստորանը, լողավազանը և ջրային սպորտաձևերի կենտրոնը:
Հյուրանոցի նախագիծը մշակել է բրիտանական Atkins ընկերությունը, որը հանդիսանում է Դուբայի Burj Al Arab հյուրանոցի ստեղծողը: Ցանկացողները կարող են այստեղ զբաղվել լեռնամագլցմամբ և բեյսջամփինգով:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց
Մոսկվայում մեկնարկել է ԱՊՀ ԱԽ քարտուղարների հանդիպումը. Հայաստանը ևս մասնակցում է
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
800-ամյա Շնադից դղյակը վաճառքի է հանվել ընդամենը 1 եվրոյով