Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Ձեռքի տեսքով կախազարդը կարող է պատկերել Աստծո ձեռքը ՀԱՊԿ-ը Հայաստանի և Ադրբեջանի միջև համապարփակ խաղաղության համաձայնագրի շուտափույթ կնքման հույս ունի Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Գերտ Յան Կուպմանի հետ (տեսանյութ) Սպանելու դիտավորություն չի ունեցել Հայկ Սարգսյանի և Նարեկ Նալբանդյանի հետ կապված՝ ՔԿ-ում վարույթներ կան Ամերիկացի ռեփեր P.Diddy ազատ կարձակվի լավ վարքագծի համար Ռանչպար տանող կամրջի վերականգնման աշխատանքներն ավարտական փուլում են Ընդդիմությունը, չծանոթանալով նախագծի բովանդակությանը, ի սկզբանե «ոչ»-ի քարոզարշավ է անում. Գալյան Քննարկվել են ՀՀ էներգետիկ համակարգի արդիականացմանն ուղղված հնարավոր համագործակցության հեռանկարները Թուրքիան և Հարավային Կորեան ատոմային էներգետիկայի ոլորտում փոխըմբռնման հուշագիր են ստորագրել Նեթանյահուն կոչ է արել ձևավորել ընդլայնված կոալիցիոն կառավարություն՝ առանց արաբական կուսակցությունների Գոռավանում կասեցվել է «Չանախ» պանրի արտադրությունը

Ձեռքի տեսքով կախազարդը կարող է պատկերել Աստծո ձեռքըՀԱՊԿ-ը Հայաստանի և Ադրբեջանի միջև համապարփակ խաղաղության համաձայնագրի շուտափույթ կնքման հույս ունիՆիկոլ Փաշինյանը հանդիպել է Գերտ Յան Կուպմանի հետ (տեսանյութ)Սպանելու դիտավորություն չի ունեցելՀայկ Սարգսյանի և Նարեկ Նալբանդյանի հետ կապված՝ ՔԿ-ում վարույթներ կանԱմերիկացի ռեփեր P.Diddy ազատ կարձակվի լավ վարքագծի համարՌանչպար տանող կամրջի վերականգնման աշխատանքներն ավարտական փուլում ենԸնդդիմությունը, չծանոթանալով նախագծի բովանդակությանը, ի սկզբանե «ոչ»-ի քարոզարշավ է անում. ԳալյանՔննարկվել են ՀՀ էներգետիկ համակարգի արդիականացմանն ուղղված հնարավոր համագործակցության հեռանկարներըԹուրքիան և Հարավային Կորեան ատոմային էներգետիկայի ոլորտում փոխըմբռնման հուշագիր են ստորագրելՆեթանյահուն կոչ է արել ձևավորել ընդլայնված կոալիցիոն կառավարություն՝ առանց արաբական կուսակցություններիԳոռավանում կասեցվել է «Չանախ» պանրի արտադրությունըԱրարատի նախկին մարզպետին պատկանող հողամասերի ձեռքբերման գործընթացում հայտնաբերվել է մի շարք խախտումներՄԻԵԴ-ի Մեծ պալատը մերժել է Ադրբեջանի ներկայացրած գանգատը՝ հօգուտ հայ դիմումատուների կայացված ՄԻԵԴ-ի վճռի դեմԴժվար մրցակցություն Amazon-ի ու Apple-ի հարթակների հետՀՀ գլխավոր դատախազության պատվիրակությունը ճանաչողական այցով մեկնել է ՍտրասբուրգՖինանսների նախարարը ԱԺ-ում ներկայացրել է 2027-ի պետբյուջեի օրենքի նախագծով մի շարք գերատեսչությունների տրամադրվելիք գումարները Բոլորն ասում են՝ ուժ չկա, ռեսուրսներ չկան, բոլորը հոգնել ենՕդի ջերմաստիճանը նոյեմբերի 5-7-ին աստիճանաբար կնվազիԵս միշտ քաղաքապետերին համարել եմ քաղաքականության հերոսներԿարդալ թղթի՞ց, թե՞ էկրանից․ ինչպե՞ս է ազդում ընթերցանության ձևն ուղեղի աշխատանքի վրա Բարսելոնան շարունակում է պայքարել ամենաբարձր տիտղոսների համարԻնքնաթիռի կործանման պատճառը դեռ հայտնի չէԱյժմ պատերազմը կանխելու քայլերը կախված են ԱՄՆ-իցԽամենեիի գտնվելու վայրը գաղտնի է պահվում՝ անվտանգությունից ելնելովԶապորոժիեի մարզում հումանիտար օգնության կենտրոնին ռուսական հարվածների հետևանքով 29 մարդ է զոհվելՎարչապետ Փաշինյանը հանդիպում է ունեցել Ռոբերտա Մեցոլայի հետ (տեսանյութ)ՀՀ ԿԲ խորհուրդը որոշել է բարձրացնել քաղաքականության տոկոսադրույքը 0.25 տոկոսային կետով՝ սահմանելով 7.0%Սրբուհի Գալյանը՝ ՔԿՀ-ներում մահվան դեպքերի մասինԻնչպե՞ս ստանալ նոր կենսաչափական անձնագիր և նույնականացման քարտ․ տեղի կունենա Նելլի Դավթյանի և Ռեջիս Բուշյեի համատեղ ասուլիսըԹեհրանի հրթիռները կարող են հասնել նաև ԵվրոպաԳրենլանդիայի մասին հայտարարությունները դիտարկում եմ Թրամփին բնորոշ հաղորդակցման ոճի համատեքստումՎարչապետը ժամանել է Բրյուսել (տեսանյութ)Մի շարք արդյունավետ խորհրդակցություններ ենք ունեցել իրանական կողմի հետՎարչապետն աշխատանքային այցով ժամանել է ԲրյուսելԻ՞նչ գիտենք մեր նոր անձնագրի մասին (տեսանյութ)Քննարկվել են պաշտպանության ոլորտում Հայաստանի և Վրաստանի միջև համագործակցությանը և անվտանգությանը վերաբերող հարցերԴատավոր Գևորգ Մանուկյանին նկատողություն է հայտարարվել (տեսանյութ)Հայաստանի Հանրապետությունը երբեք չի հրաժարվելու իր շահերի պաշտպանությունն իրականացնել միջազգային որևէ ատյանումԽավիեր Տեբասը հերթական անգամ կոշտ քննադատության է ենթարկել Մադրիդի Ռեալի ղեկավարությանըՌուսաստանը և Ուկրաինան շարունակում են փոխադարձ հարվածներըՔրեակատարողական հիմնարկներում տեղադրվել են տեսահսկողական համակարգերԱմերիկացիները նոյեմբերի 3-ին կմասնակցեն ԱՄՆ Կոնգրեսի միջանկյալ ընտրությունների2027-ին շարունակվելու են նոր Սահմանադրության նախագծի մշակման աշխատանքները. Սրբուհի ԳալյանՍևանա լճի բացարձակ նիշից ցածր 81 հողամասերում ապամոնտաժվել է 238 շենք- շինությունՖրանսիան թալիբների հետ բանակցում է աֆղանստանցի միգրանտների արտաքսման շուրջՀամիկ Սայադյանը նոյեմբերի 23-ից կնշանակվի Չինաստանում ՀՀ ռազմական կցորդՊարտադի՞ր է փոխարինել գործող փաստաթղթերը. ՆԳՆ-ն իրազեկում է (տեսանյութ)Արենի համայնքին կհատուցվի 5 միլիոն 251 հազար դրամՖինանսների նախարարի անունով կեղծ օգտահաշիվներ են բացվել
Վերլուծական

Ո՞վքեր են աշխարհը շալակած տանում, եւ ովքեր են ելել շալակն աշխարհի

Դժվար է ասել, թե ով է Նիկոլ Փաշինյանին ասել, որ Հայաստանում 350 հազարը ճռռում է 800 հազար պորտաբույծների տակ, բայց խնդիրը միայն թվերը չեն այլ մոտեցումը: Երկրի թիվ մեկ պաշտոնյան համոզված է, որ Հայաստանում լոդրերի մի հսկա բազմություն կա:

Համաձայնեք, դժվար է հաջողություն ակնկալել այն ֆուտբոլային թիմի մարզչից, որն ասուլիս է տալիս ու հայտարարում, թե 11 ֆուտբոլիստներից երեքը լավ են խաղում, իսկ մնացածները պորտաբույծներ են եւ ուտում են այն երեքի աշխատանքը:

Այսպես էլ երկիրն է: Ինչպե՞ս հաջողություն սպասես, ինչպես առաջընթաց սպասել, երբ մարզիչը, այս դեպքում վարչապետը մտածում է, որ 800 հազար վատ խաղացող ունի:

Նիկոլ Փաշինյանն ասում է. «Տեսեք, այսօր որտեղ մենք գնում ենք ՀՀ-ում, մարդիկ հին իներցիայով ասում են՝ դե, աշխատանք լինի՝ աշխատենք։ Հետո մի քիչ հարցուփորձ ենք անում, տեսնում ենք այդ նույն գյուղում, նույն տեղում, որտեղ իրենք մեզնից աշխատանք են պահանջում, 50 մետր այն կողմ թափուր աշխատանք կա։ Եվ սեփականատերը ասում է՝ 4 տարի ես չեմ կարողանում 2 մարդ ընդունել աշխատանքի, որովհետև մարդիկ չեն գալիս աշխատելու։ Ինչո՞ւ չեն գալիս աշխատելու։ Որովհետև աղքատության նպաստ են ստանում։ Մտածում են՝ եթե աշխատեն, այդ աղքատության նպաստից կզրկվեն»։

Հետաքրքիրն այն է, որ Նիկոլ Փաշինյանը եւ ճիշտ է, եւ՝ սխալ: Իրոք, նախկին իներցիայով, նրանք, ովքեր ապրում են գյուղում եւ հիշում են սովետական տարիները, երազում են, երբ «գրված» կլինեն մի քանի հիմնարկում եւ 300-400 ռուբլի կստանան գրեթե չաշխատելով:

Այո, հասարակության այս շերտը կա, բայց նրանք քիչ են: Ցավոք, որեւէ իշխանություն այդպես էլ համարձակություն չունեցավ նայել այդ մարդկանց երեսին եւ ասել՝ ԽՍՀՄ-ը քանդվեց, քանի որ նման աշխատատեղեր էր ստեղծում, որտեղ մարդիկ իբր աշխատում էին, բայց չէին աշխատում:

Բայց Նիկոլ Փաշինյանը նաեւ սխալ է, երբ ասում է, թե մարդիկ չեն աշխատում, որ նպաստից չզրկվեն: Անհնար է, որ վարչապետի պաշտոնակատարը չիմանա նպաստի իրական չափսի մասին: Որեւէ բանական մարդ աշխատավարձից, արժանապատիվ աշխատավարձից չի հրաժարվի, ինչ է, թե խղճուկ նպաստ ստանա:

Նիկոլ Փաշինյանն այս էլ երկրորդ անգամ կամ առնվազն երկրորդ անգամ բերում է չորս տարի երկու աշխատող փնտրող գործատուի օրինակը: Ափսոս, որ Նիկոլ Փաշինյանն այդ գործատուին չի հարցրել՝ եղբայր, իսկ որքա՞ն գումար ես առաջարկում, ի՞նչ աշխատանքի, եւ որ ամենակարեւորն է, քանի՞ ժամ աշխատանքի համար:

Նիկոլ Փաշինյանը չի հետաքրքրվել, իսկ մենք հետաքրքրվել ենք եւ ճշտել, որ նույն այդ գործատերը բավական ծանր եւ պատասխանատու աշխատանքի համար առաջարկում է մարդու արժանապատվությանը հարվածող աշխատավարձ:

Այնպես որ, ամեն ինչ այդքան միանշանակ չէ: Պայմանական 800 հազարի մեջ գերակշռություն են կազմում նրանք, ովքեր ուզում են աշխատել, ուզում են սեփական գործ սկսել, բայց այս կամ այն պատճառով գործ չեն գտնում եւ գործ չեն սկսում:

Կառավարության հիմնական գործառույթներից մեկն էլ այն է, որ պաշտպանի ՀՀ քաղաքացուն, այնպիսի մեխանիզմներ, օրենքներ, միջավայր ներդնի, որ գործատուն իրեն ստրկատեր չզգա եւ աշխատողին էլ ստրուկի կամ ճորտի տեղ չդնի:

Բազմաթիվ երիտասարդներ կան, որոնք աշխատում են 80 հազար դրամ աշխատավարձով, հույսով, որ կամ աշխատավարձը կբարձրանա, կամ այլ գործ կգտնեն, բայց երբ համոզվում են, որ ոչ այն է լինելու, ոչ էլ այն, սկսում են մտածել արտագաղթի մասին եւ մի օր արտագաղթում են:

Այնպես որ, ժողովրդին պորտաբույծ անվանելուց առաջ պետք է գտնել ֆեոդալ գործատուներին, ստրկատեր պաշտոնյաներին եւ նրանց հասկացնել, որ «իրավիճակ է փոխվել» եւ վերջապես սկսել տնտեսական իրական վերափոխումները:

Հակոբ Ասատրյան

Top-News.am