ՌԴ դեսպան. Կարելի է քննադատել՝ ում ասես, բայց ԵԱՀԿ ՄԽ-ն ղարաբաղյան հակամարտության խաղաղ լուծման միակ ձևաչափն է
Քննադատել կարելի է՝ ում ասես, բայց ԵԱՀԿ Մինսկի խումբը միակ ձեւաչափն է, որն անում է հնարավոր ամեն ինչ՝ ղարաբաղյան հակամարտության խաղաղ ուղիով լուծելու համար: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում այս մասին հայտարարեց Հայաստանում Ռուսաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Իվան Վոլինկինը՝ անդրադառնալով ՄԽ-ի համանախագահների հասցեին Բաքվի քննադատությանը:
Ի պատասխան հարցին այն մասին, որ ադրբեջանական կողմը շարունակում է ղարաբաղյան հակամարտության գոտում խախտել հրադադարի ռեժիմը եւ փաստացի բանակցային գործընթացը դադարել է, Իվան Վոլինկինը նշեց. «Ես խորապես համոզված եմ, որ այս հակամարտությունը կարող է լուծվել բացառապես խաղաղ ճանապարհով: Ռազմական ուղին կհանգեցնի նոր զոհերի: Եվ ես կարծում եմ, որ այն չափանիշները, այն մեխանիզմները, որ մշակվել են միջազգային հանրության կողմից, պարզապես պետք է իրականացնել: Գոյություն ունեն Վիեննայի եւ Սանկտ Պետերբուրգի համաձայնությունները: Այս մեխանիզմներն էլ պետք է կյանքի կոչել»:
Դիտարկմանը, որ Բաքուն փաստացի չի կատարում այդ համաձայնությունները եւ կանոնավորապես քննադատում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների գործունեությունը, Իվան Վոլինկինը պատասխանեց. «Քննադատել կարելի է՝ ում ասես, բայց ԵԱՀԿ Մինսկի խումբը միակ ձեւաչափն է, որն անում է հնարավոր ամեն ինչ՝ ղարաբաղյան հակամարտության խաղաղ ուղիով լուծելու համար: Առանց բանակցությունների հնարավոր չէ կարգավորման հասնել»:


















































Մադրիդի քաղաքապետարանը ՀՀ դրոշի գույներով լուսավորել է Բիլբաոյի շրջանաձև հրապարակի շատրվանը
Առանձին շրջաններում սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վարդանանց փողոցում
ՀՀ անկախության տոնին նվիրված համերգը՝ Հանրապետության հրապարակում (տեսանյութ)
Շարունակում ենք ստուգայցերը ՊՆ զորամասեր (տեսանյութ)
Արգենտինան ներկայացնող Արսեն Ջուլֆալակյանը ոսկե մեդալ նվաճեց
Լույսն ամենաթանկ նվերն է, որ կարող ես տալ մարդուն
Վարչապետ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնում է ԱՄՆ
ԵՄ-ն առայժմ համաձայնության չի հասել ռուս միլիարդատերերի նկատմամբ պատժամիջոցները հանելու հարցում
Z համաշխարհային պատերազմը վերադառնում է