Սերբիայի և Կոսովոյի առաջնորդների բանակցությունները ընդհատվել են
Սերբիայի և Կոսովոյի առաջնորդների՝ Եվրամիության կողմից հովանավորվող բանակցությունները ընդհատվել են։
Երեկ Բրյուսելում մեկ ժամից քիչ տևած բանակցություններից հետո Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը լրագրողներին ասել է, որ Կոսովոն պետք է նախևառաջ չեղարկի վերջերս սահմանված մաքսատուրքը։
«Ոչ մի երկխոսություն չի լինի, քանի դեռ Կոսովոն չի հրաժարվել 10 տոկոս մաքսատուրքի որոշումից», - հայտարարել է Վուչիչը:
Կոսովոն 10 տոկոս մաքսատուրք է սահմանել Սերբիայից և Բոսնիա-Հերցեգովինայից ներկրվող ապրանքների վրա՝ երկու երկրների կողմից Կոսովոյի անկախությունը չճանաչելու և նրա դեմ «վայրենի» քաղաքականություն վարելու պատճառով։
Վարչապետ Ռամուշ Հարադինայը նոյեմբերի 6-ին լրագրողների հետ զրույցում ասել է․ - «Մեր նոր պատմության մեջ առաջին անգամ Կոսովոն մաքսատուրք է սահմանել Սերբիայից և Բոսնիա-Հերցեգովինայից ներկրվող ապրանքների վրա՝ բացառությամբ այդ երկու երկրներում արտադրվող միջազգային ապրանքանշանների»։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց
Մոսկվայում մեկնարկել է ԱՊՀ ԱԽ քարտուղարների հանդիպումը. Հայաստանը ևս մասնակցում է
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
800-ամյա Շնադից դղյակը վաճառքի է հանվել ընդամենը 1 եվրոյով