Թրամփը երկարաձգեց Իրանի դեմ 1979 թվականի պատժամիջոցները
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հերթական անգամ երկարաձգել է Իրանի դեմ պատժամիջոցների մասին՝ գրեթե 40-ամյա վաղեմության հրամանագրի գործողությունը: Այդ մասին ասված է Կոնգրեսին հղված նամակում, որը հրապարակվել է նոյեմբերի 8-ին: «Իրանի հետ մեր հարաբերություններն առայժմ չեն նորմալացել»,-արձանագրել է Թրամփը:
Նա երկարաձգել է նախագահ Ջիմի Քարտերի թիվ 12170 կատարողական հրամանագրի գործողությունը, որն ստորագրվել է 1979 թվականին իրանցի ուսանողների կողմից Թեհրանում ԱՄՆ-ի դեսպանատան գրավումից հետո: Հրամանագիրն ԱՄՆ-ի իշխանություններին լայն լիազորություններ է ընձեռում սահմանելու պատժամիջոցներ եւ այլ միջոցներ, ինչպես նաեւ կարգավորելու Իրանի հետ առեւտուրը: Մասնավորապես, այն արգելափակում է Իրանի ցանկացած պետական սեփականություն, որը գտնվում է ԱՄՆ-ի իրավասության ներքո, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ծաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց
Մոսկվայում մեկնարկել է ԱՊՀ ԱԽ քարտուղարների հանդիպումը. Հայաստանը ևս մասնակցում է
800-ամյա Շնադից դղյակը վաճառքի է հանվել ընդամենը 1 եվրոյով