Մոսկվայում Ադրբեջանի նախկին ոստիկանի են ձերբակալել
ՌԴ իրավապահ մարմինների աշխատակիցները ձերբակալել են Մոսկվայի հարավ - արեւմուտքում վերելակում կնոջ դաժան սպանության մեջ կասկածյալին, նա Ադրբեջանի ոստիկանության նախկին աշխատակից Է: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, նոյեմբերի 8-ին «Ինտերֆաքս»-ին հայտնել Է իրազեկ մի աղբյուր:
«Զնամենսկիե սադկի փողոցի վերելակում սպանություն կատարելու կասկածանքով ձերբակալվել Է Ադրբեջանի քաղաքացի՝ ծնված 1991 թվականին»,- ասել Է գործակալության զրուցակիցը:
Նա հայտնել Է, որ ձերբակալվածը ոստիկանության նախկին աշխատակից Է, իր հայրենիքում աշխատել Է ներքին գործերի մարմիններում:
«Հայտնի Է, որ ավելի վաղ նա արդեն կատարել Է մի քանի կողոպուտ, հիմնականում Չերտանովոյի շրջանում»,- հավելել Է աղբյուրը: Նոյեմբերի 6-ի երեկոյան Զնամենսկիե սադկի փողոցի շենքի բնակիչները վերելակում գտել են իրենց հարեւանուհու՝ ծնված1966 թվականին, մարմինը:
Զննության ժամանակ կնոջ մարմնի վրա հայտնաբերվել են դանակի տասից ավելի վերքեր: Ռուսաստանի մայրաքաղաքի քննիչներն սպանության վերաբերյալ քրեական գործ են հարուցել:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ծաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց
Մոսկվայում մեկնարկել է ԱՊՀ ԱԽ քարտուղարների հանդիպումը. Հայաստանը ևս մասնակցում է
800-ամյա Շնադից դղյակը վաճառքի է հանվել ընդամենը 1 եվրոյով