Բեռլինի դատարանն արգելել է գերմանական լրատվամիջոցներին ԳԴՀ-ում ՀՀ դեսպանի մասին մեղադրական լուրեր տարածել
Բեռլինի շրջանային դատարանը նոյեմբերի 6-ին դատական արգելք է սահմանել գերմանական Spiegel-Verlag թերթի և Mitteldeutschen Rundfunk հեռուստառադիոընկերության նկատմամբ՝ արգելելով տարածել մեղադրական հոդվածներ ու նյութեր Գերմանիայում ՀՀ արտակարգ ու լիազոր դեսպան Աշոտ Սմբատյանի մասին: Այս մասին ասվում է Գերմանա-հայկական ընկերության ֆեյսբուքյան պաշտոնական էջում հրապարակված հաղորդագրության մեջ:
Արգելքը խախտելու յուրաքանչյուր դեպքի համար սահմանվել է տուգանք մինչև 250 հազար եվրոյի չափով, իսկ որպես պատժի այլընտրանքային միջոց՝ մինչև 6 ամսվա ազատազրկում:
Նշվում է, որ արգելքը ծավալվում է նաև MDR-ի «Exakt - Die Story. Paten in Deutschland» հաղորդման վրա, որը թողարկվելու է նոյեմբերի 7-ին: Ենթադրվում է, որ MDR-ը եթերից կկտրի դեսպան Սմբատյանի մասին հատվածները, այլապես ստիպված կլինի 250 հազար եվրոյի չափով տուգանք վճարել:
Spiegel-Verlag թերթը և Mitteldeutschen Rundfunk հեռուստառադիոընկերությունը բազմիցս անդրադարձել են Գերմանիայում հայկական հանցավոր խմբավորումների գործունեությանը՝ նշելով, որ հանցավոր աշխարհի հետ կապեր ունեն այնպիսի անվանի անձինք, ինչպիսին են Գերմանիայում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը, բռնցքամարտիկներ Արթուր Աբրահամը, Կարո Մուրատը, վերջինիս եղբայրը և այլք:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ծաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց
Մոսկվայում մեկնարկել է ԱՊՀ ԱԽ քարտուղարների հանդիպումը. Հայաստանը ևս մասնակցում է
800-ամյա Շնադից դղյակը վաճառքի է հանվել ընդամենը 1 եվրոյով