Մոնակոյում կալանավորվել է ռուս միլիարդատեր Դմիտրի Ռիբոլովլեւը
Ռուս միլիարդատեր, «Մոնակո» ֆուտբոլային ակումբի նախագահ Դմիտրի Ռիբոլովլեւը ազատազրկվել է Մոնակոյի դատախազության խնդրանքով՝ տեղեկացնում է Le Monde-ը։ Մոնտե Կարլոյում Ռիբոլովլեւի առանձնատանը՝ La BelleEpoque համալիրում խուզարկություն է կատարվել։
Լրատվամիջոցը հստակեցնում է, որ միլիարդատիրոջ դեմ հետաքննությունը կատարվում է մի շարք մեղադրանքների, այդ թվում՝ «կոռուպցիայի, ազդեցության վաճառքի» համար։
Le Monde-ը հիշեցնում է, որ հետաքննության շրջանակներում 2017թ․ սեպտեմբերին՝ այն բանից հետո, երբ լրատվամիջոցները գրեցին Մոնակոյի արդարադատության նախարար Ֆիլիպ Նարմինոյի եւ Ռիբոլովլեւի մտերիմ հարաբերությունների մասին, Նարմինոյին պաշտոնից հեռացրեցին։
Ռիբոլովլեւը Ռուսաստանի ամենահարուստ մարդկանցից մեկն է։ Forbes-ի տվյալներով՝ նա ազգային վարկանիշում 18-րդ տեղն է զբաղեցնում՝ 6,8 միլիարդ դոլարով։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ծաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց
Մոսկվայում մեկնարկել է ԱՊՀ ԱԽ քարտուղարների հանդիպումը. Հայաստանը ևս մասնակցում է
800-ամյա Շնադից դղյակը վաճառքի է հանվել ընդամենը 1 եվրոյով