ՆԱՏՕ-ի ակտիվությունը սպառնալիք է ՌԴ անվտանգությանը եւ անպատասխան չի մնա
Ռուսական սահմանների մոտ ՆԱՏՕ-ի ռազմական ակտիվությունը իրական սպառնալիք է ստեղծում ՌԴ անվտանգության համար եւ անպատասխան չի կարող մնալ։ Մադրիդում կայացած մամուլի ասուլիսում այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։
Նա ընդգծել է, որ դաշինքի գործունեությունը կոպտորեն խախտում է 1997թ․ մայիսի 27-ին ստորագրված «Ռուսաստան-ՆԱՏՕ փոխադարձ կապերի, համագործակցության եւ անվտանգության մասին հիմնարար փաստաթուղթը», որում ընդգծված է, որ չի կարելի մասնակից նոր երկրների տարածքում էական ռազմական ուժեր տեղակայել։
Լավրովը հայտնել է, որ Ռուսաստանի կողքին ՆԱՏՕ-ի ներկայությունը եւ ռազմական ենթակառուցվածքները «չեն կարող անպատասխան մնալ»։
Միաժամանակ, նախարարն ասել է, որ Ռուսաստանը լարվածություն չի ուզում եւ հանդես է գալիս ՆԱՏՕ-ի հետ մշտական կապերը վերանայելու օգտին։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ծաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց
Մոսկվայում մեկնարկել է ԱՊՀ ԱԽ քարտուղարների հանդիպումը. Հայաստանը ևս մասնակցում է
800-ամյա Շնադից դղյակը վաճառքի է հանվել ընդամենը 1 եվրոյով