Հնդկաստանում օդը կմաքրեն արհեստական անձրևի միջոցով
Հնդկաստանի մայրաքաղաք Նյու Դելին կարող է դառնալ աշխարհում առաջին քաղաքը, որտեղ աղտոտված օդը կմաքրեն արհեստականորեն առաջացած անձրևի միջոցով՝ գրում է ria.ru-ն։
Այս մասին հայտնել է Աղտոտվածության վերահսկման կենտրոնական վարչության քարտուղար Պրաշանտ Գարգավան:
Նա մանրամասնել է, որ արհեստական անձրևները կարող են օդի աղտոտվածության խնդրի լուծում դառնալ: Գարգավայի խոսքով` իրենք այժմ այդ տեխնոլոգիայի կիրառումն ուսումնասիրում են համապատասխան մասնագետների հետ:
Պաշտոնյայի խոսքով՝ իշխանությունները մտադիր են գործողությունը սկսել նոյեմբերի 10-ից հետո: Դրա համար կօգտագործվեն ինքնաթիռներ, որոնք ամպերում կտարածեն տեղումներ առաջացնող հատուկ նյութեր:
«Արհեստական անձրև առաջացնելու համար պետք է սպասենք բարենպաստ պայմանների՝ ամպերի գոյացմանն ու քամուն»,- ասել է քարտուղարը:
Հայտնի է, որ Նյու Դելիում օդի աղտոտվածության մակարդակը 25 անգամ գերազանցում է Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից սահմանված նորման: Դրա հետևանքով Նյու Դելիի 16 մլն բանկչության մեծ մասը ասթմա ու առողջական այլ խնդիրներ ունի:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ծաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց
Մոսկվայում մեկնարկել է ԱՊՀ ԱԽ քարտուղարների հանդիպումը. Հայաստանը ևս մասնակցում է
800-ամյա Շնադից դղյակը վաճառքի է հանվել ընդամենը 1 եվրոյով